«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման կարիք է տեսնում․ «ԱԺ ընդդիմությունը զբաղված է պարազիտությամբ, ոչ՝ այն աշխատանքով, որ ակնկալվում էր։ Ուստի երկրում պետք է հասունացնել արտահերթ ընտրության կարևորությունը»,- ասել է նա՝ կարևորելով երկրում գործող քաղաքական դասավորությունը փոխելը։
Ըստ Բաբաջանյանի՝ քանի որ Հայաստանը ստանդարտ գործընթացներից դուրս է, իրենց պահանջը բխում է ոչ ստանդարտ իրողություններից։ Բաբաջանյանի խոսքով՝ բոլորն ստիպված են լինելու առերեսվել իրականության հետ. «Արտահերթ ընտրությունների գնալու հրատապությունը կերևակվի Երևանի ընտրություններից հետո»,– նշել է նա։