Լրահոս 24/7
14.08.2023

Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Թուրքիայի ԱԳՆ

Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ անդրադարձել է Լաչինի միջանցքի հիմնախնդրին ու հայտարարություն տարածել։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Թուրքիան ուշադրությամբ հետևում է Լաչինի ճանապարհի շուրջ տևական բանավեճերին և հասկանում է Ադրբեջանի օրինական մտահոգությունն այդ հարցում: Ցավոք սրտի, այս մտահոգությունները, որոնք Ադրբեջանը երկար ժամանակ բարձրաձայնում էր, հաշվի չառնվեցին, և արդյունքում Ադրբեջանը ձեռնարկեց այն միջոցները, որոնք նպատակահարմար է գտնում իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում։

Թուրքիան այն կարծիքին է, որ Լաչինի ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի հասցեին հնչող քննադատությունները արդարացված չեն։ Այն փաստը, որ Լաչինի ճանապարհին ներկայումս ապահովված են բժշկական անցումներ, ինչպես նաև այլ երթուղիներ, որոնք հարմար են մեծածավալ նյութերի փոխադրման համար, ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմը բարեխղճորեն ցուցաբերում է առավելագույն ջանքեր։

Հայաստանից մեր ակնկալիքն է՝ խուսափել սադրիչ քայլերից, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, աջակցել Աղդամ-Խանքենդիի և այլ այլընտրանքային ուղիները՝ Ղարաբաղի հայ բնակչության կարիքները բավարարելու համար, ինչպես նաև աջակցել  Ադրբեջանի հայ բնակչության վերինտեգրման ջանքերին։

Թուրքիան կարծում է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար պետք է աջակցել բարեկամ և եղբայրական Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և մարդասիրական ջանքերին ու խուսափել իրավիճակը սրող գործողություններից»։

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան