ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել՝ հայտնելով, որ այցելել է այսօր առավոտյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներից մեկին:
«Կատարվածը մեծ ցավ է բոլորիս համար: Ցավակցում եմ զոհերի հարազատներին, շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- ասված է ԱԺ նախագահի գրառման մեջ: