Լրահոս 24/7

Հեմոդիալիզ ստացող ևս 10 հիվանդ ԿԽՄԿ միջոցով տարհանվել է Երևան

Այսօր՝ օգոստոսի 15-ին՝ վաղ առավոտյան, Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնից հեմոդիալիզ ստացող տասը հիվանդներ ԿԽՄԿ մեքենաներով ուղևորվել են Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բժշկական կենտրոններ` բուժում ստանալու նպատակով։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀԲԿ հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ Քրիստինե Ավագիմյանը նշել է, որ լիակատար շրջափակման մեջ գտնվելու պատճառով հնարավոր չէ ապահովել հիվանդների համար անհրաժեշտ դեղորայքն ու համապատասխան սարքավորումները` բուժման ընթացքը կազմակերպելու համար։

«Ստեղծված իրավիճակի պատճառով ստիպված ենք մեր հիվանդներին ուղարկել Երևան` հետագա բուժման համար՝ հույս ունենալով, որ այս իրավիճակը կկարգավորվի։ Այս որոշմանը շատ մեծ դժվարությամբ ենք հանգել, սակայն մեր հիվանդների առողջությունը մեզ համար առաջնային է։

Կան հիվանդներ, ովքեր, ընտանեկան պայմաններից ելնելով, չեն կարողանում ուղևորվել Երևան, և ստացվում է, որ նրանք հետագա բուժումը պետք է շարունակեն այստեղ, ինչը շատ մեծ դժվարությամբ կկատարվի։ Անհրաժեշտ դեղորայքի և սարքավորումների սուղ պայմաններից ելնելով` սկսել ենք աշխատել խիստ խնայողաբար։ Եթե մեր բուժառուները սովորաբար գալիս էին շաբաթական երեքանգամյա սեանսի, ապա այժմ երկու անգամ են գալիս։

Այդ ամենն, իհարկե, խիստ բացասաբար է ազդում նրանց առողջական վիճակի վրա, և, ցավոք, ունենք երկու հիվանդ, ովքեր հայտնվել են ինտենսիվ թերապիայի մեջ։ Եղած դեղորայքի ու սարքավորումների պաշարով այսուհետ կարող ենք աշխատել միայն երկու շաբաթ»,-մանրամասնել է Ք. Ավագիմյանը։

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

6 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

6 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

6 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

6 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

6 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

7 hours ago