Լրահոս 24/7

Արցախում 12-ամսյա գնաճը կազմել է ավելի քան 20 տոկոս

Արցախի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը /2023 թվականի հուլիսը 2022 թվականի հուլիսի նկատմամբ/ կազմել է 20,8 տոկոս, իսկ ընթացիկ տարվա հունիս ամսվա նկատմամբ հուլիսին գրանցվել է 9,8 տոկոս գնաճ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ Արցախի դիտարկվող բոլոր քաղաքներում 2023 թվականի հուլիսին նախորդ ամսվա համեմատ սպառողական գներն աճել են 7,6-10,3 տոկոսով:

Նշված ժամանակահատվածում Ստեփանակերտում գներն աճել են 10,3 տոկոսով:Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների գները կտրուկ բարձրացել են հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը սահմանափակեց, այնուհետև ամբողջությամբ արգելափակեց երթևեկությունը Լաչինի միջանցքով։ Գնաճը զսպելու համար Արցախի կառավարությունը գների առավելագույն շեմ է սահմանել առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր ապրանքների համար։

Չնայած Կառավարության ձեռնարկած քայլերին՝ Արցախի բնակիչները հաճախակի բարձրաձայնում են այն մասին, որ սահմանված առավելագույն շեմից բարձր գներով ապրանքներ են վաճառվում։

Արցախի կառավարությունը պարբերաբար անդրադառնում է թեմային՝ շուկայում ստուգումներ անցկացնելու եղանակով, ինչպես նաև քաղաքացիներին հորդորում է նման դեպքեր նկատելու դեպքում անմիջապես տեղյակ պահել պատկան մարմիններին։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

10 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

12 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

12 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

12 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

13 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

13 hours ago