Լրահոս 24/7
15.08.2023

Շրջափակումը եղել է հենց Ադրբեջանի առաջնահերթությունը

Շրջափակումը եղել է հենց Ադրբեջանի առաջնահերթությունը

Նախիջևանից բռնագաղթած հայերի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ արձագանքելով ադրբեջանական որոշ շրջանակների կողմից տարածվող կեղծ թեզին, թե Նախիջևանը իբր շրջափակված է Հայաստանի կողմից։ Հայտարարությունը ներկացանում ենք ամբողջությամբ․

«Նախիջևանի՝ Հայաստանի Հանրապետության կողմից շրջափակված լինելու մասին ադրբեջանական որոշ շրջանակների կողմից տարածվող շինծու թեզը նպատակ ունի թաքցնել այն փաստը, որ Ադրբեջանն ինքն է 90-ականների սկզբից շրջափակել Հայաստանը և որի միտումնավոր լինելու մասին բազում անգամներ հայտարարել է հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Շրջափակման քաղաքականությունը վերջին 30 տարիներին եղել է հենց Ադրբեջանի առաջնահերթությունը:

Այդ նպատակով Ադրբեջանը ոչ միայն արգելափակել է Խորհրդային տարիներին գործող Հայաստան-Ադրբեջան երկաթուղային կապը, որը ներառում էր Իջևան-Ղազախ, Մեղրի-Հորադիզ, Մեղրի-Օրդուբադ, Երասխ-Սադարակ ուղղությունները, Հայաստան-Ադրբեջան կապող ավտոմոբիլային բոլոր մայրուղիները, այլև հետևողականորեն Հայաստանին դուրս է մղել տարածաշրջանային նշանակություն ունեցող տնտեսական նախագծերից: Ադրբեջանը նաև 90-ականներին փակել է Ադրբեջանից Հայաստան եկող գազամուղը՝ դրանով էներգետիկ ճգնաժամ ստեղծելով Հայաստանի համար:

Նախիջևանը չի կարող շրջափակված լինել Հայաստանի կողմից պարզ պատճառով, որ չի հանդիսանում անկլավ մեկ պետության սահմանների ներսում, այլ Ադրբեջանի և արտաքին աշխարհի հետ հարաբերվելու հնարավորություն ունի ցամաքային կապով Իրանի և Թուրքիայի միջոցով:

Բացի ցամաքային կապից, Նախիջևանի և Ադրբեջանի միջև գործում է անխափան օդային կապ, առնվազն վերջին երեք տարիներին նաև Հայաստանի Հանրապետության օդային տարածքով:

Նախիջևանի և Ադրբեջանական Հանրապետության մնացած մասի կապի ընդհատումը Հայաստանի Հանրապետության տարածքով պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունը շրջափակելու ադրբեջանական քաղաքականությամբ:

Այն, որ ոչ թե Հայաստանն է շրջափակել հաղորդակցության ուղիները, այլ Ադրբեջանը, ապացուցվում է այն փաստով, որ միայն 2023թ.-ի հունվարից մինչ օրս Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղություններով կատարվել է 1407 տարանցիկ թռիչք՝ ՀՀ օդային տարածքով։

Հայկական կողմը մեծ կարևորություն է տվել և բազմիցս պատրաստակամություն հայտնել տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցում:

Ավելին՝ 2022թ.-ի օգոստոսի 18-ից շրջանառման մեջ է դրված «ՀՀ Կառավարության 2011թ. մայիսի 12-ի N 703-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծին՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին երեք անցակետ տեղադրելու և տարածաշրջանային կոմունիկացիաները ապաշրջափակելու վերաբերյալ, որին Ադրբեջանը մինչև օրս ընդդիմանում է՝ չհամաձայնելով համապատասխան անցակետեր բացել իր տարածքում:

Ադրբեջանի կառավարության համաձայնության դեպքում Նախիջևանն Ադրբեջանի հետ ավտոմոբիլային կապ կունենար նաև Հայաստանի Հանրապետության տարածքով:

2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպմանը ձեռք է բերվել պայմանավորվածություն երկաթուղային ենթակառուցվածքների ապաշրջափակման, երկաթգծի վերականգնման վերաբերյալ: Ադրբեջանը հետագայում հրաժարվել է պայմանավորվածությունից:

Նաև փաստենք` փակ սահմանների և Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականության պատճառով նախիջևանահայերը զրկված են իրենց հայրենի բնակավայրեր վերադառնալու իրավունքից»:

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան