ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ռուսական կողմը շարունակելու է օգնել ՀԱՊԿ դաշնակիցներին ահաբեկչության դեմ պայքարում՝ զենք մատակարարելով։ Այս մասին նա խոսել է միջազգային անվտանգության մոսկովյան XI կոնֆերանսում, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Չնայած Եվրոպայում տիրող ծանր իրավիճակին՝ ահաբեկչության դեմ պայքարը և Ռուսաստանի դաշնակիցներին օգնություն ցուցաբերելը մնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության առաջնահերթ խնդիրը», – ասել է նա:
Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանի աջակցությունը ներառում է կադրերի պատրաստում, համատեղ վարժանքներ, զորքերի պատրաստում, զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարում։














