Օգոստոսի 15-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ամենաարդիական միջազգային և տարածաշրջանային օրակարգի շուրջ։ Առանձնահատուկ շեշտադրվել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի արագ դեէսկալացմանն ուղղված նախապես սկզբունքորեն համաձայնեցված քայլերի գործնական իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ հումանիտար ուղիների ապաշրջափակումը՝ ներառյալ Լաչինի միջանցքը։
Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման անայլընտրանքը՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման հասնելու համար։ Նախարարները ընդհանուր կարծիք են հայտնել այս ոլորտում կոնկրետ աշխատանքը քաղաքական-քարոզչական գործողություններով փոխարինելու փորձերի հակաարդյունավետության մասին։














