Օգոստոսի 14-ին Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորված զինծառայողի բուժման մեջ արձանագրվել է դրական տեղաշարժ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն, զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։