Ավելի քան 8 ամիս Ադրբեջանը ամբողջապես արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը, հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը։
«Այդ արգելափակումը մեկուսացրել է ԼՂ բնակչությանը աշխարհից առանց որևէ լեգիտիմ պատճառի։
Ֆրանսիան դատապարտում է մարդասիրական օգնության արգելափակումը և Ադրբեջանին կոչ է անում անվերապահորեն և անմիջապես վերականգնել անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով»,- ասել է նա։