Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ՄԱԿ ԱԽ-ի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ քննարկմանը։
Ըստ նրա՝ միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը.
«Միջազգային բարձրագույն ատյանում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ ճշմարտությունը բարձրաձայնված է։ Նաև միջազգային հանրության կողմից հավաքական կոչ է հնչել Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը»,- ասել է նա։
Փաշինյանն արձանագրել է, որ այդ կոչը դեռ իրագործված չէ, և 22 բեռնատար՝ շուրջ 400 տոննա հումանիտար բեռով, սպասում է ԼՂ մուտքի հնարավորությանը։
Մինչ այդ, ըստ նրա, ԼՂ-ում օր-օրի սրվում է հումանիտար իրավիճակը.
«Ադրբեջանը մի կողմից արգելափակել է ՀՀ կառավարության կողմից 100 տոննա ալյուրի մուտքը ԼՂ, մյուս կողմից թույլ չի տալիս, որ ԼՂ ժողովուրդն իր ցանած հացահատիկի բերքը հավաքի ու ալյուր ստանա։
Սա ևս մի փաստ է, որ հիմնավորվում է միջազգային փորձագետների կողմից առաջ քաշվող թեզը, թե Ադրբեջանը ԼՂ հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության է ենթարկում, հետևաբար, Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պետք է դիտարկել։ Կարծում եմ՝ միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա այս ընկալման վրա»,- ասել է նա։
Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ պաշտոնական Բաքվին կոչ անելով ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու հնարավորութունը զրոյացնելուն ուղղված քայլերից։
Դերասան Միխայիլ Եֆրեմովը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, այս որոշումը կայացրել է Բելգորոդի շրջանի Ալեքսեևսկի…
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում…
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ խաղից…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռք բերված գույք, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել…
ԱՄՆ նախագահ Թրամփը պահանջել է հեռացնել իր պաշտոնական դիմանկարը Կոլորադո նահանգի Կապիտոլիումից՝ հեղինակին մեղադրելով իր…
APnews-ի փոխանցմամբ, Եգիպտոսը նոր առաջարկ է ներկայացրել՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հաշտության բանակցությունները վերսկսելու համար:…