Ոստիկանությունն Իջևանում թուրքի հայտնվելու մասին ահազանգ է ստացել, համապատասխան մարմինները զբաղվում են: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից:
Նշենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն Տավուշի մարզի Իջևան քաղաքում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Իջևան-Աչաջուր երթուղայինի մեջ ուղևորները կասկածելի անձ են նկատել, ով հեռախոսով խոսելիս է եղել թուրքերենով։














