Հասարակություն

Համայնքին պատճառել է շուրջ 13 մլն դրամի գույքային վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր համայնքի նախկին ղեկավար Յ.Բ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Լանջաղբյուր համայնքի ղեկավարը, 2005թ. հոկտեմբերից մինչև 2021թ. դեկտեմբեր ամիսը զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, նախապես իմանալով, որ նույն համայնքի վարչական տարածքում հեռահաղորդակցական գործունեություն ծավալող երկու ընկերություններ ցանկանում են տեղակայել բջջային կայաններ և դրա համար կնքել հողի վարձակալության պայմանագրեր, շահադիտական դրդումներից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կնոջ օժանդակությամբ, տարբեր ժամանակահատվածներում համայնքի ավագանու որոշումների հիման վրա՝  հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն ունեցող երկու հողամաս, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ խախտմամբ, աճուրդով վաճառել է աճուրդի մասնակից` իր կնոջը: Այնուհետև, նշված հողամասերի նկատմամբ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը, հողամասերը վարձակալության են հանձնվել հիշյալ ընկերություններին՝ բջջային կայան տեղադրելու համար՝ մի դեպքում տարեկան 480.000, մյուս դեպքում՝ 720.000 ՀՀ դրամ վարձավճարով:

Արդյունքում, Լանջաղբյուր համայնքի նախկին ղեկավարի դիտավորյալ գործողությունների հետևանքով համայնքի օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուրը 13.320.000 ՀՀ դրամ գույքային վնաս: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Լանջաղբյուր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երկու դրվագ), իսկ վերջինիս կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երկու դրվագ): Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Թիվ 1

Recent Posts

Իսրայելում քաղաքական ճգնաժա՞մ է

«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…

3 hours ago

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին

Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…

3 hours ago

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

6 hours ago

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…

7 hours ago

Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…

7 hours ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի ՀՀ-ի տնտեսությանը. Շոյգու

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…

7 hours ago