Արմատական իսլամիստական շարժումը՝ Թալիբանը, արգելել է Աֆղանստանում բոլոր քաղաքական կուսակցությունները՝ հայտարարելով, որ նրանց գործունեությունը հակասում է շարիաթին (իսլամական օրենքին)։ Այդ մասին հայտարարել է Թալիբանի կառավարության արդարադատության նախարար Աբդուլ Հակիմ Շարայ։