Քաղաքականություն

«Ադրբեջանն սպառնում է ՀՀ-ի և միջազգային հանրության ջանքերին»․ Միրզոյան

Օգոստոսի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Թեոդորա Օդոբեսկուի հետ։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ է խորանում՝ մանրամասնելով ԼՂ 120 հազար բնակչության և հատկապես խոցելի խմբերի համար առաջացած լրջագույն խնդիրները:

Նախարար Միրզոյանը նշել է, որ 2022թ. դեկտեմբերից ի վեր ՄԱԿ Անվատագության խորհրդի երկու նիստերի քննարկումները, ինչպես նաև մինչ օրս տարբեր կառավարությունների և միջազգային կառույցների կողմից ուղերձները ցույց են տալիս, որ ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վերաբերյալ քաղաքակիրթ աշխարհն ունի համընդհանուր ընկալում: Այդուհանդերձ, ԼՂ-ում իրավիճակի հաղթահարումը պահանջում է միջազգային հանրության կողմից հստակ քայլերի ձեռնարկում՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշումների իրականացման և Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ և անխափան տեղաշարժի վերականգնման նպատակով։

Վերահաստատելով հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության հաստատման գործում դիրքորոշումը՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումով Ադրբեջանն սպառնում է այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին:

Թիվ 1

Recent Posts

Եգիպտոսը հաշտության նոր առաջարկ է ներկայացրել

APnews-ի փոխանցմամբ, Եգիպտոսը նոր առաջարկ է ներկայացրել՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հաշտության բանակցությունները վերսկսելու համար:…

11 minutes ago

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մարտի 24-ի ցերեկը, 25-29-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի…

34 minutes ago

Էր Ռիադի բանակցությունների գլխավոր թեման Սևծովյան նախաձեռնությունն է. Պեսկով

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պատրաստակամություն են հայտնել առաջ շարժվել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն տեխնիկական հարցերը…

53 minutes ago

ՌԴ-ի մասնակցության հնարավորությունը միշտ եղել է. փոխնախարար

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում ՌԴ ներգրավվածությանը: Նրա խոսքով,…

1 hour ago

Թումանյան փողոցում 129 հասուն ծառ կտնկվի

Այս տարի առաջին անգամ համայնքում ծառատունկը մեկնարկել է ձմեռային ամսից սկսած. մշտադալարների տունկը նպատակահարմար էր…

1 hour ago

Վրացական ֆուտբոլի այսօրվա հաջողությունը դրվել է 10 տարի առաջ

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստանի ազգայի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի այս գրառումը կիսում եմ…

2 hours ago