Լրահոս 24/7
18.08.2023

ՆԳ նախարարն ընդունել է ԱՄԷ դեսպանին

ՆԳ նախարարն ընդունել է ԱՄԷ դեսպանին

Օգոստոսի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ Մուլլային։

Նախարարը ողջունելով դեսպանին՝ շնորհավորել է նշանակման կապակցությամբ։ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՀՀ ներքին գործերի նախարարության և ԱՄԷ դեսպանության միջև ձևավորված սերտ համագործակցությունը:

Նա նաև ներկայացրել է նախարարության կազմավորման և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների մասին։

ՆԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունն ավելի կզարգանա, և վերահաստատել է այդ ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նարիման Ալ Մուլլան մատնանշել է երկու երկրների բարեկամական հարաբերություններն ու պատրաստակամություն է հայտնել համագործակցել մի շարք ուղղություններով։

Այս համատեքստում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը խոսել է Ջրային պարեկային ծառայության ստեղծման մասին։

Հայտնելով, որ ծառայությունը կսկսի գործել ամիսներ անց՝ փոխնախարարը ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ հատկապես առանձնացնելով ծառայողների վերապատրաստման և նյութատեխնիկական բազայի ձևավորման գործընթացները։

ՆԳ նախարարի տեղակալն առաջարկել է ոլորտի վերաբերյալ համագործակցության հնարավոր ուղղություններ։

Հանդիպմանը քննարկվել են նաև ծառայություններում նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները, ինչպես նաև Փրկարար ծառայության ոլորտում փոխգործակցության վերաբերյալ հարցեր։

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան