Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը վշտացած է քառասունամյա Կ. Հովհաննիսյանի վախճանի լուրից, որը 2023 թվականի օգոստոսի 15-ին սովից մահացել էր Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով, ինչի մասին են վկայում դատաբժշկի զեկույցները, նշված է ինստիտուտի հայտարարության մեջ:
«Արցախի շրջափակումը, որը շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, աճող թերսնման, վիժումների և բժշկական բարդությունների պատճառ է դարձել՝ բավարար սնուցման և բժշկական օգնության հասանելիության բացակայության պատճառով:
Այժմ շրջափակումը սկսել է հանգեցնել սովից Արցախի հայ քաղաքացիների մահվան։Այս շրջափակումը ցեղասպանական է իր նպատակադրմամբ, այն է՝ վերացնել Արցախի հայ բնակչությանը՝ կա՛մ զանգվածային տեղահանման, կա՛մ զանգվածային սովի միջոցով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինքը բազմիցս ասել է այդ մասին, այդ թվում՝ 2023 թվականի մայիսի 29-ի իր հայտարարության մեջ, երբ սպառնացել է. «Երրորդ հրավեր չի լինելու։ Կամ նրանք իրենք կգան մեզ մոտ խոնարհաբար, կամ իրադարձությունները կզարգանան այլ ուղղությամբ։ Մենք բոլոր հնարավորություններն ունենք այդ տարածաշրջանում ցանկացած գործողություն իրականացնելու։
Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր «նախարարները», «պատգամավորները» և մյուսները պետք է արդեն լքեն իրենց պաշտոնները։ Միայն այս դեպքում կարելի է խոսել ցանկացած տեսակի համաներման մասին»։
Լեմկինի ինստիտուտը ցանկանում է պարզաբանել, որ այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք են Թուրքիայի նախագահ Էրդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և այլ ղեկավարներ, անպատժելիության մթնոլորտ են ստեղծել Ալիևի համար և ուղղակի պատասխանատվություն են կրում Կ.Հովհաննիսյանի մահվան, ինչպես նաև ցանկացած այլ անձի համար, որը կարող է մահանալ շրջափակման հետևանքով:
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը ցանկանում է ևս մեկ անգամ հստակեցնել, որ ցանկացած անհատ և/կամ պետություն, որը թույլ է տալիս Ադրբեջանին շրջափակման մեջ պահել Արցախը, լինի դա ուղղակիորեն արտաքին օգնության միջոցով, թե անուղղակիորեն՝ դիվանագիտական գործիքների օգտագործման պասիվությամբ, նույնպես պատասխանատվություն են կրում ցեղասպանության համար և այս ոճրագործությանը մեղսակից լինելու համար կարող են դատական պատասխանատվության ենթարկվել։
Հրատապ է, որ միջազգային առաջնորդները անհապաղ քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի դեմ՝ Արցախի Հանրապետությունում հետագա մահերը կանխելու համար»,– ասվում է հայտարարության մեջ։
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…