«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայից տեղեկացնում են.
Ստեղծում ենք ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈւԹՅԱՆ առաջին արբանյակը
«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ու Գիտական նորարարության և կրթության հիմնադրամը (CSIE) արդեն բավական ժամանակ է, ինչ աշխատում են Հայաստանի համար պատմական մի ծրագրի վրա:
Ծրագրի նպատակն է Հայաստանում, և որն ամենակարևորն է` հայ մասնագետների կողմից ստեղծված արբանյակի դուրսբերումը երկրաշուրջ ուղեծիր, ինչը կյանքի կոչելու համար արդեն շատ ջանքեր են գործադրվել
Բացելով որոշ փակագծեր՝ ասենք, որ Hayasat-1 անվանումը ստացած արբանյակը CubeSat ձևաչափի է և տիեզերք է ուղարկվելու SpaceX ընկերության Falcon-9 հրթիռի միջոցով
Եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, ապա անկախ Հայաստանում ստեղծված առաջին արբանյակը տիեզերքից տվյալներ կուղարկի արդեն այս տարի
Ասենք նաև, որ արբանյակի հետ կապը՝ տվյալների ստացումը և հրահանգների ուղարկումը, իրականացվելու է անմիջապես «Բազումք» լաբորատորիայի տարածքից
Մնացած մանրամասները` շուտով
Իսկ ներքևի լուսանկարում Hayasat-1-ի թիմի անդամներն ենԱլիխանյանի անվան լաբորատորիայի «մաքուր սենյակում» արբանյակի թեստային նմուշի հետ աշխատելիս














