Լրահոս 24/7
21.08.2023

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հայտարարություն է տարածել

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հայտարարություն է տարածել

Ի պաշտպանություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝ հայտարարությամբ է  հանդես եկել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը, որի հիմնադիրն է Մաեստրո Սմբատյանը։ Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև. 

«Հասարակությունները հարուստ են իրենց նվիրյալներով։ Նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում կատարում է առաջամարտիկի դեր։ Իր ուսերին կրելով մեծ ծանրություն՝ առաջ է տանում մի ամբողջ բնագավառ, կառուցում, կրթում, ծրագրեր ու ռազմավարություններ մշակում, բարձր արժեքներ տարածում, տեսլական գեներացնում ու շուրջբոլորը վարակում լավատեսությամբ։ Հենց այդպիսին է Սերգեյ Սմբատյանը։ 

Մաեստրո Սմբատյանը ոչ միայն դասական արվեստի կրողն ու քարոզողն է, այլև այն եզակի անհատներից, որոնք այսօր կառուցում են Հայաստանի երաժշտական ապագան։ Նա գիտակցում է, որ ապագայի մասին խոսելը չէ, որ վաղը մեզ կարող է բերել հաջողություն: «Երեխաները մեր ապագան են». տարածված այս խոսքը Սերգեյ Սմբատյանը վերափոխել է. «Երեխաները մեր ներկան են, և մենք պետք է գործենք այսօր մեր երեխաների ապագան կերտելու համար»: 

Սերգեյ Սմբատյանը նաև այն բացառիկ արվեստագետներից է, որ ոչ թե խոսում է ծրագրերի մասին, այլ կարողանում է ծրագրերը, տեսլականն ու նախագծերը կյանքի կոչել, իրականություն դարձնել։ 

Խոսքն իրականություն դարձավ 4 տարի առաջ` Մաեստրո Սմբատյանի ջանքերով «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի ստեղծմամբ, որի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է նա։ Իսկ նպատակը տաղանդավոր պատանի երաժիշտներին բացահայտել, կրթել ու զարգացնելն է։ Չորս տարիների ընթացքում Մաեստրոյի շնորհիվ պատանի տաղանդավոր երաժիշտների շուրջ համախմբվել են գաղափարակիցներ, որոնք կիսում են նրա հետ մեկ կարևոր գաղափար. ապագային ուղղված հայացքը պարզ բարեգործությունը վերափոխում է ներդրման։ Եվ հենց այդ գաղափարների շնորհիվ այսօր կրթվում է սերունդ, որն իրավամբ կերտելու է մեր ապագան, կրելու, տարածելու և աշխարհին է ներկայացնելու հայկական մշակութային արժեքները։ Այս չորս տարիների ընթացքում հիմնադրամի կրթաթոշակառուները հասել են աներևակայելի հաջողությունների` 100-ից ավելի միջազգային մրցույթներում առաջնային մրցանակներ, ավելի քան 300 վարպետության դասեր աշխարհի ամենահեղինակավոր արտիստների հետ, համերգային գործունեություն Հայաստանում և նրա սահմաններից դուրս, այցելություններ Հայաստանի թանգարաններ, լավագույններն արդեն հիմա ուսանում են Լոնդոնում, Օսլոյում, Վիեննայում` հետագայում հայրենիք վերադառնալու նպատակով, և այս ցանկը երկար կարելի է շարունակել: 

Սա մշտական աշխատանք է, բայց այս ամենն այսօր վտանգված է և փլուզման եզրին է: Այսօր մեր Մաեստրոն զրկված է իր մեծ գաղափարները կյանքի կոչելու հնարավորությունից։ 

Մաեստրոյի կյանքը պայքարի վառ օրինակ է, պայքար միջակության դեմ, պայքար հանուն կրթված քաղաքացի դաստիարակելու, հանուն հայկական դասական արվեստի զարգացման։ Եվ Մաեստրո Սմբատյանն իր այդ պայքարը պետք է շարունակի, շարունակի Հայաստանի ու աշխարհի բեմերում, երեխաների համար ստեղծած կրթական հարթակներում։ 

Ու մենք օգնելու ենք նրան այդ պայքարում։ Մենք մշտապես նրա կողքին ենք։ Մենք սպասում ենք մեր Մաեստրոյին։

Լրահոս
Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի
15:47
Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
15:35
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում
15:05
Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում
Չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը. Մեցոլան հակադարձել է Ալիևին
14:50
Չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը. Մեցոլան հակադարձել է Ալիևին
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան
14:29
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան
Երբ Հայաստանը միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է՝ դրական համատեքստում․ Թունյան
14:07
Երբ Հայաստանը միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է՝ դրական համատեքստում․ Թունյան
«Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը
13:45
«Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը
8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա. Մակրոն
13:32
8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա. Մակրոն
Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ Զելենսկի
13:10
Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ Զելենսկի
Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները․ Ալիև
12:50
Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները․ Ալիև
Առաջին անգամն է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է ՀՀ-ում տեղի ունեցող միջոցառման․ վարչապետ
12:21
Առաջին անգամն է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է ՀՀ-ում տեղի ունեցող միջոցառման․ վարչապետ
Բրյուսելը մտադիր է Երևան գործուղել 20-30 մասնագետներից բաղկացած թիմ. The Guardian
11:46
Բրյուսելը մտադիր է Երևան գործուղել 20-30 մասնագետներից բաղկացած թիմ. The Guardian
Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Գեղամյան
11:27
Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Գեղամյան
Մակրոնը վերահաստատել է Եվրոպայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և անկախությանը
10:56
Մակրոնը վերահաստատել է Եվրոպայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և անկախությանը
Նոր կենսաչափական անձնագրերը տպագրվելու են Նիդերլանդներում
10:52
Նոր կենսաչափական անձնագրերը տպագրվելու են Նիդերլանդներում