Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է սեպտեմբերին «դեմ առ դեմ» հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
«Հնդկաստանում G20-ի հանդիպում է լինելու, իսկ սեպտեմբերին ԱՄՆ-ում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Եթե մենք հնարավորություն գտնենք այս զբաղված միջավայրում, ապա դեմ առ դեմ կհանդիպենք և կխոսենք պարոն Պուտինի հետ»,- լրագրողներին ասել է Էրդողանը:














