Թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Թուրքիայում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Իզաբել Դյումոնտին, ով այս շաբաթ իր հավատարմագրերն է հանձնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու ստանձնելու իր պարտականությունները: Հայտնում է Ermenihaber-ը։
Հրապարակման մեջ նշվում է, որ նախկինում Դյումոնտը եղել է Եվրոպայի ու Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում Ֆրանսիայի նախագահի խորհրդականը: Հրաշալի տիրապետում է թուրքերենին։
Նշվում է, որ Դյումոնտը բազմիցս քննադատել է քուրդ զինյալների դեմ, Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:
Մասնավորապես նշվում է, որ մինչ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին լարվածությունում ամբողջությամբ անցել է Բաքվի կողմը, Ֆրանսիան և ԵՄ-ն Ադրբեջանին կոչ են արել հեռու մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են տարածաշրջանում հումանիտար խնդիրներ ստեղծել:
Ըստ կայքի` Ֆրանսիան ցանկանում է, որ Թուրքիան օգտագործի իր ազդեցությունն Ադրբեջանի վրա՝ Բաքվի և Երևանի միջև «համապարփակ խաղաղության» պայմանագրի հասնելու համար։
Ընդհանուր առմամվ թուրքական մամուլը նրան ներկայացնում է որպես Թուրքիայի թշնամի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ Իլոն Մասկից կարմիր Tesla է գնել։…
Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի երկրների զորքերի ներկայությունը ցանկացած դրոշի ներքո, ցանկացած կարգավիճակով, այդ թվում՝ խաղաղապահների, սպառնալիք…
Հյուսիս-հարավ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքը՝ տեսանյութով։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։…
Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման և 3 տարով զրկվել պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող 10-ից ավելի ընկերություններ այս տարի ևս մասնակցել են ՏՏ ոլորտի…
2024 թվականին մայրաքաղաքի ութ փողոցներում կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն տնկվել է 661 ծառ։ Արճվան, ալբիցիա,…