Լրահոս 24/7

ԼՂ հարցում Ֆրանսիայի հետևողական ջանքերը բարձր են գնահատվել

Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դիդիե Պարակյանին:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել Դիդիե Պարակյանին խորհրդարանական մանդատի մեկնարկի կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով Մարսելի փոխքաղաքապետի երկարամյա պաշտոնավարման օրոք հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում նրա անձնական ներդրման համար:

Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների համատեքստում Պարույր Հովհաննիսյանը կարևորել է խորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության դերը հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության շարունակական ամրապնդման գործում:

Անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքի ամիսներ տևող շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին:

Երկուստեք ընդգծվել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում օգոստոսի 16-ի կայացած հրատապ քննարկումը ևս ցույց է տվել ԼՂ ժողովրդի համար հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքների գիտակցումը և Լաչինի միջանցքի վերաբացման կարևորությունը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի ու հուլիսի 6-ի որոշումներին համաձայն:

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետևողական ջանքերը՝ նպատակաուղղված Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի կանխմանը, ինչպես նաև Կոռնիձորում Հայաստանի կառավարության շարասյանը միացած մայրաքաղաք Փարիզի և Ֆրանսիայի 7 ռեգիոնների հումանիտար օգնությունը:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

12 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

14 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

14 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

14 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

14 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

15 hours ago