Լրահոս 24/7

Գոռ Այվազյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Ծագումով ախալքալաքցի մարզիկ Գոռ Այվազյանը մինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում նվաճեց արծաթե մեդալ՝ եզրափակիչում պարտվելով մինչև 20 տարեկան 97 կգ քաշային Աբուբաքար Խասլախանովին։ Այս մասին գրում է Jnews-ը։

Հիշեցնենք, որ մինչ այդ Վրաստանի հավաքականի անդամ մարզիկը նախ հաղթել էր հայաստանցի, այնուհետեւ մոլդովացի ըմբիշին, որից հետո դուրս էր եկել եզրափակիչ։

Ոսկի, արծաթ, 2 բրոնզե մեդալ և երկրորդ տեղ թիմային հաշվարկում, նման արդյունքով Հորդանանում կայացած հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունից հայրենիք էր վերադարձել Վրաստանի հավաքականը։ Ռևազ Լաշխիի սաներին հաջողվել է նվաճել 4 մեդալ: 87 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Աչիկո Բոլկվաձեն։ Արծաթը Գոռ Այվազյանինն էր (97 կգ):

Մարզիկը նախորդ տարի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում հաղթողն էր, իսկ այս տարի մինչև 20 տարեկանների մեջ արծաթե մեդալակիր է։ Բրոնզե մեդալներ են շնորհվել Աջարիայից ըմբիշներ Անրի Փուտկարաձեին (72 կգ) և Դաթո Չխաիձեին (82 կգ):

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

8 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

10 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

10 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

10 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

10 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

11 hours ago