Ադրբեջանը իր դիտարկումներն է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան։
«Այսօր Ադրբեջանն իր դիտարկումներն է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ կապված Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ (Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի) գործով Հայաստանի նախնական առարկությունների դեմ», – գրել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուրը Մամեդովը։
Նա նաև նշել է, որ «Հայաստանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումն» ուղղակիորեն պատկանում է Արդարադատության միջազգային դատարանի իրավասությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը ՄԱԿ-ի դատարան է ներկայացրել Ադրբեջանի առարկությունների առնչությամբ դիտարկումներ։