Լրահոս 24/7

Կրթությունը ձեր օգնությամբ կարող է դառնալ շատ ավելի լավը. Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր՝ օգոստոսի 21-ին, Ազգային ժողովում հանդիպել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը:

Ծրագրին մասնակցում է շուրջ 600 դիմորդից մրցութային փուլը հաղթահարած ՀՀ դպրոցների ավագ դասարանների 60 աշակերտ:

Աշակերտների հետ հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ոչ ֆորմալ կրթական ծրագրերի ընդլայնմանը, ավագ դպրոցներում ուսումնական ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին, մարզերում որոշ առարկաների գծով ուսուցիչների համալրման գործընթացին:

Նախարարը կարևորել է նախարարության կողմից կրթությունը խրախուսող հոլովակների եւ քարոզչական այլ նյութերի պատրաստումն ու ցուցադրումը, որը լրացուցիչ խթան կհանդիսանա երիտասարդների շրջանում կրթության արժեւորման եւ տարածման գործում: Նա խոսել է նաև ավագ դպրոցներում ուսուցման նոր մեթոդների, մասնավորապես, անհատականացված ուսուցման կիրառման մասին:

Նախարարը պատասխանել է աշակերտների՝ ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերին: Ժաննա Անդրեասյանը, կարևորելով նախարարին կից գործող աշակերտական խորհրդի դերը, նշել է. «Ի դեմս աշակերտների՝ կրթական համակարգում մենք ունենք ներուժ, որն արդյունավետ չենք օգտագործում: Մենք հակված ենք աշակերտներին վերաբերվել որպես կրթական համակարգի հիմնական շահառու, բայց դուք դրա լիարժեք մասնակիցն եք:

Իրականում՝ կրթությունը ձեր օգնությամբ կարող է դառնալ շատ ավելի լավը: Կարծում եմ՝ փոփոխությունների մեջ դուք ամենալավն եք տեսնում այն խնդիրներն ու բացերը, որոնք կարելի է լավարկել ու վերանայել»:

Օգոստոսի 21-ին «Ամառային դպրոց» ծրագրի առաջին դասընթացն էր: Ծրագիրը կտևի 2 շաբաթ:

Թիվ 1

Recent Posts

Երևանը պատրաստ է աջակցել Փարաքարի համայնքին տարբեր ծրագրերում․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպեցի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ՝ քննարկելու համայնքային…

5 minutes ago

Քննարկել են ՀՀ-ում ներդրումային միջավայրի բարելավման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Emerson-NI ընկերության նախագահ Ռիտու Ֆավրեին։…

22 minutes ago

Իրանի դեսպանը հյուրընկալվել է ԲԴԽ-ում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:…

35 minutes ago

4509 քաղաքացի 420 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ է ստացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

59 minutes ago

Շարունակվում են աշխատանքները COP17 համաժողովի կազմակերպման ուղղությամբ

Հայաստանում COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման շրջանակներում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ…

1 hour ago

Ուկրաինան կարող է չգոյատևել նույնիսկ ԱՄՆ-ի օգնության դեպքում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Fox News-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու…

2 hours ago