Լրահոս 24/7

Ուկրաինան կարող է չգոյատևել նույնիսկ ԱՄՆ-ի օգնության դեպքում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Fox News-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու իր որոշումը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան «կարող է չգոյատևել» նույնիսկ Վաշինգտոնի ռազմական օգնության դեպքում։

Բացի այդ, ամերիկացի ղեկավարը ևս մեկ անգամ հանդիմանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, որը, ըստ նրա, «երախտապարտ չէ ԱՄՆ օգնության» համար։ Այնուամենայնիվ, Սպիտակ տան ղեկավարն ակնկալում է, որ Զելենսկին կվերադառնա Վաշինգտոն, և Ուկրաինայում հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարքը կստորագրվի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ամերիկյան NBC հեռուստաալիքը, վկայակոչելով անանուն զրուցակիցներին, Դոնալդ Թրամփը «մասնավոր կերպով հասկացրել է իր օգնականներին», որ Ուկրաինային ռազմական օգնությունը վերսկսելու համար ցանկանում է տեսնել Զելենսկու «վերաբերմունքի փոփոխությունը» Ռուսաստանի հետ բանակցային գործընթացի նկատմամբ։

Ըստ NBC-ի զրուցակիցների՝ խոսքը Կիևից զիջումների մասին է, օկուպացված ուկրաինական տարածքները Ռուսաստանին հանձնելու և Ուկրաինայում ընտրությունների հնարավոր անցկացման համատեքստում։

Թիվ 1

Recent Posts

Երևանին և Բաքվին առաջարկվում է անհայտ կորածների հարցով ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել

Անհայտ կորածների հարցով միջազգային հանձնաժողովը Երևանին և Բաքվին առաջարկել է անհայտ կորածների հարցով Հայաստանի և…

18 minutes ago

«Իսլամական Ռուսաստանում» անհանգիստ է

ՌԻԱ-Նովոստին հայտնում է, որ Կազանում «մարդատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ավտոբուսի կանգառի մի խումբ անձանց»:…

39 minutes ago

Երևանը պատրաստ է աջակցել Փարաքարի համայնքին տարբեր ծրագրերում․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպեցի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ՝ քննարկելու համայնքային…

1 hour ago

Քննարկել են ՀՀ-ում ներդրումային միջավայրի բարելավման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Emerson-NI ընկերության նախագահ Ռիտու Ֆավրեին։…

1 hour ago

Իրանի դեսպանը հյուրընկալվել է ԲԴԽ-ում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:…

2 hours ago

4509 քաղաքացի 420 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ է ստացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

2 hours ago