Տիգրան Արզաքանցյանը հայտարարություն է տարածել․
«Հարգելի հայրենակիցներ.
Շուտով մեկնարկում են Երևանի ավագանու ընտրությունները, որոնց մասնակցության հայտ են ներկայացրել 14 քաղաքական ուժեր: Ամենայն հարգանքով եմ վերաբերվում բոլորին:
Սակայն Երևանի քաղաքապետի թեկնածուների աստղաբույլը իր մասնակցությամբ զարդարում է տաղանդավոր ծաղրածու, սակայն ձախողված և սեփական քաղաքական թիմից անդավերադարձ վտարված, հանրությանը սևերի ու սպիտակների բաժանած նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը փորձում է անհույս ճիգեր գործադրել, որպեսզի կրկին վերադառնա իր էությունից և ունակություններից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող և իրեն բացարձակապես չհամապատասխանող քաղաքապետի պաշտոնին:
Ես հումորով և բավականին հարգանքով եմ վերաբերում այն բոլոր շնորհալի դերասաններին, որոնք կարողանում են իրենց մոնոներկայացումներում նմանակել հասարակության մեջ մեծ ճանաչում ունեցող անձանց, այդ թվում և քաղաքական գործիչներին, որպես վառ օրինակ՝ Հովհաննես Դավթյանը:
Վերջին օրերին համացանցում լայն տարածում է ստացել Հայկ Մարությանի “Քաղաքապետ” մոնոներկայացումը, որում ամենայն գռեհկությամբ, անճաշակությամբ, լկտիությամբ ու ցինիզմով այդ նախկին երիտասարադը անհաջող փորձ է անում ծաղրել ինձ ու Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կնոջս, ինչը կարծում եմ դատարկ ինքնահաստատման անհաջող փորձ է:
Թերևս կհանդուրժեի այդ տափակությունը, եթե վերջինս քաղաքապետի պաշտոնապես գրանցված թեկնածուների շարքում չլիներ: Դա արդեն չթույլատրված նախընտրական հակաքարոզչություն է, որը հատում է էթիկայի և բարոյականության բոլոր սահմանները:
Ելնելով վերոգրյալից, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունն եմ հրավիրում և խնդրում ձեռնարկել համարժեք միջոցներ նախընտրական քարոզարշավի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումները վերացնելու ուղղությամբ:»:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…