Լրահոս 24/7
22.08.2023

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գյումրի

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գյումրի

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է ճանաչողական այցով Գյումրիում գտնվող ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։

Շիրակի մարզպետը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ նախաձեռնություններում․ «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու Շիրակի մարզում։

Գիտեմ, որ առաջին անգամ եք Գյումրիում, վստահ եմ՝ մեր մարզն ու քաղաքը կհավանեք»։

Մարզպետը դեսպանին է ներկայացրել Շիրակի մարզն ու մարզի հնարավորությունները, ներուժն ու անդրադարձել հիմնախնդիրներին ու առաջիկա անելիքներին․ «Լինելով արդյունաբերական լուրջ կենտրոն, երկրաշարժից հետո, Շիրակը կորցրեց երբեմնի հզորություններն ու տասնամյակներ շարունակ վերականգնման ու կառուցման ճանապարհով անցավ, բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, սակայն դեռ անելիքներ ունենք։

Որքան էլ դժվար ճանապարհ է անցել մեր մարզը՝ պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի մեծ պոտենցիալ ինչպես զբոսաշրջության և մշակույթի զարգացման, այնպես էլ տարբեր բնագավառներում զարգացման նոր ուղի բռնելու համար։ Լիահույս եմ, որ հայ-ֆրանսիական միջմարզային հարաբերություններն այսուհետ էլ կշարունակեն դինամիկ զարգանալ, իսկ մենք կկարողանանք համատեղ ջանքերով դրանց սերտացմանը նպաստել։

Շիրակի մարզն ու համայնքներն արդեն ունեն համագործակցության փորձ Ֆրանսիայի տարբեր շրջանների հետ, վստահ եմ՝ համատեղ ջանքերով այդ գործակցությանը նոր շունչ ու թափ կհաղորդենք»։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ու անմիջական ընդունելության համար՝ նշելով, որ որպես դեսպան ջանք չի խնայելու ապակենտրոնացված համագործակցության ամրապնդման համար․

«Պարոն մարզպետ, ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու և Ձեր անմիջականության համար շնորհակալ եմ։ Դուք ճիշտ եք՝ Շիրակի մարզի հետ Ֆրանսիայի տարբեր շրջաններ ու քաղաքներ արդեն բարեկամություն են հաստատել, ես իմ կողմից վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու եմ մեր հագործակցությունը նոր հարթություն տեղափոխելու, նոր ուղղություններով զարգացնելու համար, խոսքս թե տնտեսական, թե մշակութային համագործակցությանն է առնչվում»։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել տնտեսական, մշակութային, առողջապահական, կրթական բնագավառներում համագործակցությանն ու համայնքների միջև ապակենտրոնացված գործակցության նոր հեռանկարներին։

Հանդիպման ավարտին մարզպետը հուշանվեր է փոխանցել դեսպանին՝ վստահություն հայտնելով որ հանդիպումները կկրեն պարբերական բնույթ, որոնց արդյունքում կնախանշվեն ու կիրականացվեն նոր ծրագրեր։

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան