Լրահոս 24/7
22.08.2023

Հռչակագրի 33-րդ տարվան նվիրված ուղերձ-կենացներից զատ, մենք ունենք կոնկրետ խնդիրներ

Հռչակագրի 33-րդ տարվան նվիրված ուղերձ-կենացներից զատ, մենք ունենք կոնկրետ խնդիրներ

Դադարել լինել Երևան-Բաքու անտեսանելի ձեռքի խաղալիքը, որի նպատակը Արցախը ներսից քանդելն է։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Դադարել լինել Երևան-Բաքու անտեսանելի ձեռքի խաղալիքը: Անհնար է պատկերացնել, որ Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարում մենք ունենք.

1. Արցախի կորստի վտանգ

2. ՀՀ պետականության կորստի վտանգ

3. Միասնական հասարակության կորստի փաստ Ճակատագրական պահին ազգային հայրերի բացակայություն, առաջնորդության բացակայություն։

Հետևաբար՝ համատարած անհուսություն. սա տարբեր որակի միլիոնավոր անհատներից կազմված բնակչություն է, որի մի մասը դեռևս ապրում է այս տարածքներում։ Ու սա չի արել թուրքը, սա արել ենք մենք։ Այս իրականության հեղինակը հայ ժողովուրդն է՝ իր որոշ որակների պատճառով, որը չհասկացավ՝ ինչ է պետությունը, ու չդարձավ պետական մտածողությամբ ազգ և ժամանակին չկասեցրեց սխալ ընթացքը։

Այնուհանդերձ, հռչակագրի 33-րդ տարվան նվիրված ուղերձ-կենացներից զատ, մենք ունենք կոնկրետ խնդիրներ, որոնք պետք է արվեն ոչ թե վաղը, այլ՝ այսօր։ Խնդիր առաջին. Արցախում կասեցնել ներքին քաոսի՝ արդեն երևացող պրոցեսը։ Արցախում կասեցնել պետական ինստիտուտների քանդման պրոցեսը։

Դադարեցնել ներքին խառնակչությունը և Երևանից կամ այլ վայրից կառավարվող որևէ պրոցես։ Արցախը պետք է կառավարվի Արցախից։ Արցախում կան սեփական կենսագրությամբ հեղինակություն վայելող դեմքեր, և նրանք ամեն ջանք պետք է դնեն՝ Արցախի սողացող կազմաքանդումը կասեցնելու համար։ Արցախից դուրս կան հեղինակավոր դեմքեր, ովքեր պետք է միանան այդ գործին։ Սա մեր և´ խնդրանքն է, և´ պահանջը։

Պետք է խոսել իրար հետ, խոսել մարդկանց հետ, ովքեր չեն հասկանում են, որ կարող են լավ, ազնիվ մղումներ ունենալով՝ դառնալ «Երևան-Բաքու անտեսանելի ձեռքի» խաղալիքը, որի նպատակը Արցախը ներսից քանդելն է։ Եթե մենք այսօր պահը բաց թողեցինք, ու պրոցեսը Արցախում գնաց կա´մ քաոսի, կա´մ խունտաների տրամաբանությամբ, համարեք՝ թեման փակ է։

Պետական ինստիտուտների պահպանում, էֆեկտիվ կառավարում, համատեղ լուծումների մշակում. սա դեպի փրկություն տանող միակ ճանապարհն է։ Խնդիր երկրորդ. Հայաստանում սկսել զանգվածային հանրային պրոցես, որը պետք է տարբերվի նախորդ բոլորից.

ա/ Նոր հարթակով

Բ/ Նոր ասելիքով Մենք արագ պետք է հասկանանք՝ ինչ ասել է «նոր հարթակ» և «նոր ասելիք»։

Մենք ունենք բոլոր նախադրյաները և բոլոր ռեսուրսները՝ ճիշտ աշխատելու դեպքում էապես փոխելու աղետի տանող այս ընթացքը»։

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան