

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Բաքուն տարբեր միջոցներով տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել ԼՂ վրա․
«Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ ԼՂ հայության իրավունքներին և անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի՝ այս համատեքստում կարևոր է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ փախստականների վերադարձի մասին կետի կատարումը.
«Այն նախատեսում է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձ ոչ միայն ԼՂ տարածք, այլև հարակից շրջաններ։
Սա նշանակում է, որ ոչ միայն Հադրութի, Մարտակերտի, Մարտունու մի շարք գյուղերի, այլև Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի և մյուս շրջանների հայերն արժանապատվորեն և անվտանգ իրենց տները վերադառնալու հնարավորություն պետք է ունենան»,- ասել է նա՝ շեշտելով, որ ՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…