Լրահոս 24/7

ԲՏՃՄ ուղղություններով ուսանողները կստանան 70 հազար դրամ կրթաթոշակ

Կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց բուհերում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը:

Ըստ այդմ, բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի ուղղություններով ուսանողները կստանան 70 հազար դրամ կրթաթոշակ, գերազանցի դեպքում՝ 77 հազար։

«Որպեսզի ավելի նպատակային իրագործենք այս ծրագիրը, պետք է փոխենք կրթաթոշակային քաղաքականությունը, մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշկի տրամադրման պայմաններն ու պահանջները»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով, առաջին փուլում այս քաղաքականության իրականացման համար ընտրվել են բնագիտական, տեղնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրերը. «Սա ունի շատ պարզ նպատակ, վերջին տարիներին մենք ունենք շատ մտահոգիչ ցուցանիշներ՝ գրեթե ոչ ոք չի դիմում այս ուղղություններով ուսուցիչ դառնալու համար:

Այս ուղղություններով մանկավարժության մասնագիտությամբ ուսանողների համար կսահմանվի ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ, իսկ գերազանց առաջադիմության պարագայում 77 հազար դրամ, որը կարծում ենք, որ էական ազդեցություն կունենա այս մասնագիտությամբ ուսանողների թվի աճի վրա»։Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով նախագծին նշեց, որ կրթությունը պետք է կենտրոնանա կրթության վրա.

«Եթե մարդը սոցիալական խնդիր ունի, դրաով թող զբաղվի Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությունը: Մենք կրթությունը չպետք է դեֆորմացնենք: Կարող ենք ասել՝ եթե լավ ես սովորում, մի հատ էլ այլ խնդիրներ ունես, որ քո կրթական պայմանները ապահովեն, լրացուցիչ գործակիցներ կարող ենք ավելացնել տարբեր հանգամանքներով:

Ցավոք ընկալում կա, թե համալսարանը մի տեղ է որտեղ գալիս ես դեմը մի 2 տուփ ծխախոտ ծխում ու գնում տուն, դա մենք պիտի արմատախիլ անենք»:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

12 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

14 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

15 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

17 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

17 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

18 hours ago