Լրահոս 24/7
26.08.2023

Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերին

Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին:

Վերջինիս հետել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Մրցույթի մասնակիցները լավագույններից են, քանի որ անցել են նախընտրական դժվարին ճանապարհ՝ առավելագույնս ցուցադրելով իրենց կամային որակները, արհեստավարժությունն ու մարզական հմտությունները:

Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների և Քննչական կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնք շուրջ մեկ շաբաթ պայքարում են մի քանի մրցաձևերում:

Մարտական փոխանցումավազքի մրցումներում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Պաշտպանության նախարարության, երկրորդը՝ Ոստիկանության, երրորդը՝ ԱԱԾ թիմը:

Մրցումներից հետո վարչապետը ողջունել է մասնակիցներին, շնորհակալություն հայտնել բոլորին մասնակցության համար և շնորհավորել հաղթողներին:

«Շատ կարևոր մրցաշար է և պետք է այն զարգացնենք: Մյուս տարի կընդլայնենք մասնակից թիմերի քանակը, հույս ունենք նաև երկրպագուների ավելի մեծ բանակ կլինի, որովհետև տեսանք, որ նրանց ներկայությունը կարևոր է, շատ լավ քաջալերում էին: Նաև, ըստ ցանկության, մյուս տարի պայմաններ կստեղծենք, որպեսզի մասնակիցները Դիլիջանում մի քանի օր անցկացնեն իրենց ընտանիքների անդամների հետ, և նրանք էլ գուցե գան, երկրպագեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նման մրցումների կազմակերպման նպատակներին:

«Առաջինը՝ ուզում ենք ընդհանրապես մեր՝ որպես հանրություն, պետություն ֆիզիկական և հոգեբանական պատրաստության կարևորությունը ևս մեկ անգամ շեշտել:

Երկրորդը՝ ուզում ենք ինչո՞ւ ոչ այն ծառայողները, ովքեր ունեն հատուկ որակներ, ոչ միայն դրամական, այլև քաջալերման լրացուցիչ խթան ունենան: Ինչո՞ւ ծառայակից ընկերները չիմանան, որ ինքը լավագույններից լավագույնն է: Նաև դրամական խրախուսանք լինի, որն ինչ-որ տեղ ատեստավորման հետ զուգահեռ սոցիալական երաշխիքների մեջ ևս մի բան ավելացնում է:

Շատ ուրախ եմ, որ հիմա մի պայմաններում ենք, երբ, ըստ էության, մեր բոլոր ուժային կառույցներում աշխատավարձերի առնվազն կրկնապատկման գործընթաց է տեղի ունենում, իհարկե, Քննչական կոմիտեում և Դատախազությունում 92 տոկոսով, բայց դա էլ նորմալ է՝ հաշվի առնելով, որ այդ երկու կառույցներում բազան համեմատաբար ավելի բարձր էր:

Իհարկե, կան որոշ կառույցներ, որտեղ դեռ ատեստավորումն ամբողջ թափով չի սկսվել, բայց մեզ համար և ինձ համար անձնապես շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությանը ծառայություն մատուցող հատկապես զինվորական և զինվորականին մոտ, իրավակարգի պահպանության ոլորտում աշխատող մեր ծառայողները սոցիալական որոշակի մինիմում ունենան: Շատ դեպքերում, երբ նայում ենք աշխատավարձերին, դա ուղղակի առաջին հերթին դիսկոմֆորտ է Կառավարության համար, որ այդպիսի ծառայություններ մատուցող մարդիկ այդքան ցածր աշխատավարձեր ստանան:

Բայց մյուս կողմից էլ մենք խնդիրն այլ կերպ ենք դնում. խնդիրը դնում ենք, այո, աշխատավարձն առնվազն կրկնապատկելու վրա, բայց նաև պետությունը և հանրությունը պետք է համոզմունք ունենան, որ այդ ծառայողները մի ինչ-որ որակական նշաձող կա, որից ներքև չեն գտնվում հաստատ:

Իսկ ահա բանակային խաղերով, ովքեր այդ որակական նշաձողից վերև են՝ նրանք լավագույններից լավագույնի տիտղոսը կարող են ունենալ, ինչը, կարծում եմ, անձնապես էլ, կոլեկտիվի մեջ էլ, ընտանիքում էլ է հաճելի և լրացուցիչ մի խթան է»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել բոլորին և մաղթել հաջողություններ:

Բանակային խաղերի փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին։

Լրահոս
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
10 մահերի պատճառը եղել է պետությունը, որ ղեկավարում էր ձեր հայրը. Ռուբինյան
13:09
10 մահերի պատճառը եղել է պետությունը, որ ղեկավարում էր ձեր հայրը. Ռուբինյան
«Գժի տե՞ղ եք դնում մարդկանց». Լևոն Քոչարյան
12:56
«Գժի տե՞ղ եք դնում մարդկանց». Լևոն Քոչարյան
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
12:24
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
Իրանի նախագահը հերքել է հրաժարական տալու իր մտադրության մասին լուրերը
12:04
Իրանի նախագահը հերքել է հրաժարական տալու իր մտադրության մասին լուրերը
ԲՏԱ նախարարության «ՀայՓոստ»-ը 19-րդ 20-րդ դարի ընթացակարգերով է շարժվում. Մնացականյան
11:52
ԲՏԱ նախարարության «ՀայՓոստ»-ը 19-րդ 20-րդ դարի ընթացակարգերով է շարժվում. Մնացականյան
Երկար տարիներ անց առաջին անգամ վերականգնեցինք հարաբերությունները ՀՀ-ի հետ. Զելենսկի
11:29
Երկար տարիներ անց առաջին անգամ վերականգնեցինք հարաբերությունները ՀՀ-ի հետ. Զելենսկի
Վարչապետը ներկայացրել է ԲՏԱ նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին
11:16
Վարչապետը ներկայացրել է ԲՏԱ նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին
1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ, իրական շահառուն կալանավորվել է
11:13
1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ, իրական շահառուն կալանավորվել է
Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի
11:09
Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի
Ստացվել է 1141 հայտ, դիմորդների 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ. վարչապետ
11:03
Ստացվել է 1141 հայտ, դիմորդների 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ. վարչապետ
Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջը պետք է հանվի ՀՀ-ի սահմանադրությունից. Հաջիև
11:02
Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջը պետք է հանվի ՀՀ-ի սահմանադրությունից. Հաջիև
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու որոշումը կոնսենսուս կպահանջի. Վասիլև
10:58
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու որոշումը կոնսենսուս կպահանջի. Վասիլև