Լրահոս 24/7
28.08.2023

Ադրբեջանը ծրագրում է հավաքական պատժի ենթարկել ԼՂ ժողովրդին

Ադրբեջանը ծրագրում է հավաքական պատժի ենթարկել ԼՂ ժողովրդին

ՀՀ ԱԳՆ հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող անձանց առևանգման վերաբերյալ։

«Այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։

Տեղափոխությունը նախապես համաձայնեցված էր և իրականացվում էր ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, որոնք 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն պետք է վերահսկեին Լաչինի միջանցքով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապը։

Նշյալ անձինք Հայաստանի Հանրապետություն էին տեղափոխվում՝ շարունակելու իրենց ուսումնառությունը։ Ադրբեջանի այս քայլը, որին հուլիսի 29-ին նախորդել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից անհապաղ բժշկական օգնություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգումը, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների կոպտագույն խախտում է և բացահայտ արհամարհանք միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների աներկբա և հասցեական կոչերին։

Տարբեր կեղծ պատրվակներով տեղի ունեցած այս միջադեպերը թույլ են տալիս հիմնավոր մտավախություն ունենալ, որ Ադրբեջանն անթաքույց կերպով ծրագրում է հավաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին, որը նախորդ դարի 90-ականներին և 2020թ. ստիպված է եղել դիմակայել Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիաներին և պաշտպանել սեփական հայրենիքում խաղաղ կենսագործունեություն ծավալելու իր իրավունքը։

Անկախ տարիքից, սեռից, առողջական վիճակից Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությանը բոլոր հիմնարար իրավունքներից զանգվածաբար զրկելու, սովամահության ենթարկելու, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումներն արգելակելու, դիպուկահարների կողմից քաղաքացիական անձանց թիրախավորման և առևանգումների միջոցով ողջ ժողովրդին ահաբեկելու, Լաչինի միջանցքի արգելափակմամբ նրան այս քաղաքականությունն ի ցույց է դնում Ադրբեջանի ղեկավարության իրական նկրտումները՝ ամեն կերպ խուսափել Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսությունից և փոխարենը շարունակել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։

Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված քայլերին աջակցելու փոխարեն ադրբեջանական կողմն ակնհայտորեն իր ողջ ջանքերը ներդրել է դրանք տապալելու ուղղությամբ:

Տեղի ունեցող զանգվածային ոճրագործության կանխարգելումը՝ հնարավոր ողջ գործիքակազմի կիրառմամբ, իրավիճակի վրա ազդեցություն ունեցող բոլոր դերակատարների և, ընդհանուր առմամբ, քաղաքակիրթ աշխարհի կողմից ստանձնած անմիջական պարտավորությունն է»:

Լրահոս
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
10 մահերի պատճառը եղել է պետությունը, որ ղեկավարում էր ձեր հայրը. Ռուբինյան
13:09
10 մահերի պատճառը եղել է պետությունը, որ ղեկավարում էր ձեր հայրը. Ռուբինյան
«Գժի տե՞ղ եք դնում մարդկանց». Լևոն Քոչարյան
12:56
«Գժի տե՞ղ եք դնում մարդկանց». Լևոն Քոչարյան
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
12:24
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
Իրանի նախագահը հերքել է հրաժարական տալու իր մտադրության մասին լուրերը
12:04
Իրանի նախագահը հերքել է հրաժարական տալու իր մտադրության մասին լուրերը
ԲՏԱ նախարարության «ՀայՓոստ»-ը 19-րդ 20-րդ դարի ընթացակարգերով է շարժվում. Մնացականյան
11:52
ԲՏԱ նախարարության «ՀայՓոստ»-ը 19-րդ 20-րդ դարի ընթացակարգերով է շարժվում. Մնացականյան
Երկար տարիներ անց առաջին անգամ վերականգնեցինք հարաբերությունները ՀՀ-ի հետ. Զելենսկի
11:29
Երկար տարիներ անց առաջին անգամ վերականգնեցինք հարաբերությունները ՀՀ-ի հետ. Զելենսկի
Վարչապետը ներկայացրել է ԲՏԱ նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին
11:16
Վարչապետը ներկայացրել է ԲՏԱ նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին
1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ, իրական շահառուն կալանավորվել է
11:13
1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ, իրական շահառուն կալանավորվել է
Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի
11:09
Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի
Ստացվել է 1141 հայտ, դիմորդների 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ. վարչապետ
11:03
Ստացվել է 1141 հայտ, դիմորդների 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ. վարչապետ
Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջը պետք է հանվի ՀՀ-ի սահմանադրությունից. Հաջիև
11:02
Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջը պետք է հանվի ՀՀ-ի սահմանադրությունից. Հաջիև
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու որոշումը կոնսենսուս կպահանջի. Վասիլև
10:58
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու որոշումը կոնսենսուս կպահանջի. Վասիլև
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
16:56
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
16:47
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան