Լրահոս 24/7

Ռուս խաղաղապահները փորձել են ընդունել ադրբեջանական բեռը

Արցախի անվտանգության և զարգացման ճակատը գրել է.

«Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհի բացմանն ուղղված ադրբեջանական սադրիչ գործողությունների պատասխանն Արցախի Հանրապետությունը շատ հստակ է տվել: «Այլընտրանքային ճանապարհի մասին խոսք չի կարող լինել, մեզ համար ընդունելի է միայն Բերձորի ճանապարհը»:

Սա երկու օր առաջ Ազգային ժողովում տեղի ունեցած 6-ժամյա քննարկումներից հետո լուսադեմին ժողովրդի հետ հանդիպմանը հնչեցրել է Հանրապետության նախագահը:

Այսօր իր մամուլի ասուլիսում Արցախի խորհրդարանի ղեկավարը նույնպես հաստատել է «Կա հստակ որոշում փակ պահելու և չօգտագործելու Ակնա (Աղդամ) – Ստեփանակերտ ճանապարհը»:

Նույնը կոնկրետ գործողություններով վերահաստատել է «Արցախի անվտանգության ու զարգացման ճակատը» երեկվանից ասկերանցիների հետ միասին չթույլատրելով ադրբեջանական բեռնատարերի սահմանահատումը:

Առնվազն տարակուսելի և անընդունելի էին, ընդամենը ժամեր անց, երեկոյան զարգացումները, երբ պարզվեց, որ ռուսական խաղաղապահները փորձել են ընդունել ադրբեջանական բեռը, իսկ նույն պահին ժամանած իշխանության ներկայացուցիչներն էլ հանդես են եկել նոր առաջարկով, ինչն, իհարկե, տեղում կասեցվել է, սակայն որոշում փոխելու պատասխանատվությունը այդպես էլ մնացել է անհասկանալի:

Ո՞վ է արտոնել նման գործարքի իրականացումը` պարզ չէ, հստակ է միայն մի բան. մենք դատապարտում ենք ժողովրդի թիկունքում կատարվող ցանկացած գործողություն, որը խախտում է մեր սահմանած կարմիր գծերը, ինչպես նաև, հարվածում ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությանը: Ակնհայտ է, որ նման պատասխանատու որոշում կայացնելու իրավասություն ունի միայն երկրի Նախագահը, իսկ ժողովուրդն էլ իրավունք ունի հստակ իմանալու ընդունված որոշման մասին։

Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

8 minutes ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

2 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

2 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

3 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

20 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

21 hours ago