Լրահոս 24/7

Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բուրբոքը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ներառված է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում, որը տեղի է ունենում այսօր Իսպանիայի Տոլեդոյում։

Լաչինի միջանցքը, նրա խոսքով, «պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար»․

«Ես և իմ ֆրանսիացի գործընկեր Կատրին Կոլոննան օրակարգում ավելացրինք Լեռնային Ղարաբաղի իրավիճակի քննարկումը: Այնտեղ մարդկանց վիճակը աղետալի է։ Էլեկտրաէներգիան հասանելի է միայն փոքր քանակությամբ։

Այդ իսկ պատճառով մենք շտապ կոչով դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես պետք է ստանա այն, ինչն անհրաժեշտ է կյանքի համար: Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար»,- ընդգծել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

8 minutes ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

2 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

2 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

3 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

20 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

21 hours ago