Հասարակություն

«Դասագրքերի տպագրությունն ընթացքի մեջ է». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրի կարևոր թիրախներից է հանրակրթության բովանդակային բարեփոխումները, որի շրջանակում 2021 թվականին փետրվարին արդեն իսկ հաստատվել է Հանրակրթության նոր պետական չափորոշիչը և նույն թվականի սեպտեմբերից՝ փորձարկվել Տավուշի մարզի դպրոցներում: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարվա սեպտեմբերից չափորոշիչը կներդրվի փուլային տարբերակով ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում: Միաժամանակ, հաշվի առնելով փորձարկման երկու տարվա փորձը՝ նախագծով չափորոշչում առաջարկվում են մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են լավարկելու գործընթացը:

«Դրանք հիմնականում երկու պատճառ ունեն՝ առաջինը բուն փորձարկման գործընթացն է, որի ժամանակ նկատել ենք բարելավման կարիք ունեցող հարցեր, օրինակ՝ կրթական տարբեր աստիճաններում ժամաքանակի բաշխման, սովորողների գնահատման, նախագծային ուսուցման և տարբեր առանձնահատկությունների հետ կապված ձևակերպումների խմբագրումներ: Երկրորդը հիմնված է այս ընթացքում օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների վրա. օրինակ՝ փոխվել է «Հանրակրթության մասին» օրենքը: Այս փոփոխությամբ ամբողջությամբ համահունչ կդարձնենք օրենսդրությունը և դրանով ավելի հստակ դաշտ կստեղծենք դպրոցների համար»,- ներկայացնելով նախագիծը՝ նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ Տավուշի դպրոցներում փորձարկման գործընթացի արտաքին անկախ գնահատում է իրականացվել, որի վերաբերյալ վերջնական զեկույցը կհրապարակվի հոկտեմբերին, սակայն նախնական տվյալները բավականին ոգևորիչ են. «Դրանք ցույց են տալիս, որ նոր չափորոշիչն իրապես լավ արդյունք է ունենում և ազդում է սովորողների առաջադիմության բարձրացման ու որակյալ կրթության կազմակերպման վրա, ինչպես նաև ստեղծվում է ուսուցիչների մասնագիտական զարգացման նոր միջավայր»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս փաստել է, որ Տավուշի մարզում չափորոշչի փորձարկման արդյունքները գոհացուցիչ են. «Այդ արդյունքները լավարկելու՝ առաջ ենք գնում, և ես ուրախ եմ, որ ժամանակին բավարար քաղաքական կամք ենք դրսևորել՝ ընդունելու չափորոշիչը և այն կիրառելու՝ ի հեճուկս բոլոր բարդությունների»:

Վարչապետը հետաքրքրվել է, թե ինչ փուլում է գտնվում դասագրքերի ստեղծման գործընթացը, որին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ դասագրքերը նոր չափորոշիչի ներդրման կարևոր բաղադրիչ են: «Այս ընթացքում ամբողջությամբ փոխվել են դասագրքերի ստեղծման և տպագրության մրցույթները, որը բավականին երկար ու դժվար գործընթաց էր: Այս պահի դրությամբ առաջին ազդակները գոհացուցիչ են. մեր հիմնական նպատակն էր ստեղծել պայմաններ, որ ունենանք մրցակցային բաց դաշտ, որից էլ միայն կարող էինք ակնկալել որակյալ դասագրքեր: Պետք է հաշվի առնել, որ մեր երկրում ավելի քան 10-15 տարի նոր դասագրքերի մրցույթներ չեն արվել, և չկան համապատասխան կարողություններ՝ նոր դասագրքեր գրելու, դրանք պատշաճ կարգով փորձաքննության բոլոր փուլերն անցկացնելու: Ամեն դեպքում՝ բոլոր դժվարությունները հաղթահարել ենք. այս ընթացքում միայն 10-րդ դասարանի դասագրքերի համար բավարար քանակով հայտեր չենք ստացել, և չափորոշչի ներդրումն այս դասարանում հետաձգվում է հաջորդ տարի: 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի ճնշող մեծամասնությունն ունենք, և դրանք հասանելի են էլեկտրոնային տարբերակով: Այդ դասագրքերի տպագրությունն ընթացքի մեջ է. մի մասը դպրոցներում կլինեն բառացիորեն այս օրերին, մյուսները՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում: Իհարկե, կազմակերպչական որոշակի խնդիրներ լուծելու նպատակով այս ընթացքում աշխատել ենք դպրոցների հետ և շարունակելու ենք այդ գործընթացը՝ մինչև դասագրքերն ամբողջ ծավալով հասնեն դպրոց»,- պարզաբանել է նախարարը՝ հավելելով, որ մյուս դասարանների դասագրքերը դեռևս չեն փոխվում, և դրանք առկա են դպրոցներում:

Վարչապետի հետաքրքրվել է նաև սեպտեմբերի 1-ից մի խումբ ուսուցիչների աշխատավարձի բարձրացման հարցով, որին ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ աշխատավարձի բարձրացում կլինի երկու տարբեր ծրագրերով:

«Առաջինը վերաբերում է հանրապետության բոլոր դպրոցների ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, կենսաբանության և ինֆորմատիկայի ուսուցիչներին, որոնց աշխատավարձը կբարձրանա 25 տոկոսով: Երկրորդը վերաբերում է գյուղական մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների բոլոր առարկաների ուսուցիչներին: Առաջին խմբի շահառու է հանդիսանում ավելի քան 8000, իսկ երկրորդ խմբի շահառու՝ ավելի քան 4000 ուսուցիչ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ սեպտեմբերի 1-ից երկու ծրագրով էլ կսկսի հաշվարկվել բարձրացված վարձատրությունը՝ անկախ կամավոր ատեստավորումից:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

8 minutes ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

2 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

2 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

3 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

20 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

21 hours ago