Լրահոս 24/7

Բաքուն արձագանքում է Շառլ Միշելի հայտարարությանը

Բաքուն արձագանքել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։

Ադրբեջանի արտգործնախարարությունը իր հերթին է հիշեցրել հուլիսի 15-ին կայացած Ալիև-Փաշինյան հանդիպման մասին և պնդել, որ այդ բանակցությունների ընթացքում «համաձայնեցվել է տարբեր երթուղիներով ապրանքների առաքումը Ադրբեջանի Ղարաբաղի շրջան, ինչպես նաև Լաչինի ճանապարհի օգտագործման ակտիվացումը՝ Աղդամ-Խանքենդի ճանապարհի բացմանը զուգահեռ»։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարում է՝ «պայմանավորվածությունները խախտվել են հայկական կողմի անօրինական պայմանների պատճառով»։

Ադրբեջանական կողմը չի արձագանքել Միշելի՝ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին հայտարարությանը, փոխարենը Բաքուն կրկնել է՝ հայերը կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները:

«Ադրբեջանը վճռական է Ղարաբաղի շրջանում բնակվող հայկական ծագումով բնակիչներին վերինտեգրելու հարցում՝ որպես իրավահավասար քաղաքացիների՝ նրանց ապահովելով Ադրբեջանի Սահմանադրությամբ նախատեսված իրավունքներով և ազատություններով», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

8 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

18 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

29 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

38 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

55 minutes ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago