Լրահոս 24/7
02.09.2023

Մեր երեխաներն արժանի են լավ պայմաններում ֆուտբոլ խաղալու. Ավինյան

Մեր երեխաներն արժանի են լավ պայմաններում ֆուտբոլ խաղալու. Ավինյան

ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Դավթաշենի բնակիչների հետ հանդիպմանը նշել է, որ մեկ տարի առաջ դեռևս ինքը հանդիպումներ է ունեցել Երևանի բոլոր վարչական շրջաններում ու քաղաքացիներից ստացել հանձնարարականներ։

«Իրականում մեծ ծավալի աշխատանք ենք սկսել իրականացնել՝ այդ խնդիրները ձեր կողմից ստանալով։ Այդ խնդիրները ստանալով, միայն 2023թ. ավելի շատ աշխատանք է արվում, քան նախորդ 3-4 տարիները միասին կուտակված։ Եւ այդ աշխատանքները կատարվում են, ժողովուրդ ջան, որովհետև դուք մեզանից պահանջել եք»,- ասաց նա։

Տիգրան Ավինյանը շեշտեց, որ այդ հանձնարարականները ստանալով չեն փորձել արդարացումներ գտնել.

«Մենք արդարացումներ չենք փնտրել, փնտրել ենք լուծումներ։ Երբ պետք է եղել, համատիրության հետ ենք համագործակցել, երբ կարողացել է վարչական շրջանն իր ուժերով լուծել, երբ պետք է եղել՝ քաղաքապետարանն է ֆինանսավորել։ Երբ քաղաքապետարանի ֆինանսավորումը չի բավարարել, նախարար մեր գործընկերներին ենք միացրել այդ գործին։

Եթե դա էլ չի բավարարել, կառավարությունն է օգնել մեզ։ Եւ շատ կարևոր է, որ այդ բոլոր շղթաները միասին համագործակցելով աշխատել, որովհետև միայն դա է տալիս արդյունք, այն արդյունքը, որ այսօր այս տարի միայն Երևանում կառուցվում ու հիմնանորոգվում է 24 մանկապարտեզ, հիմնանորոգվում են ահռելի ծավալներով այգիներ»,- շեշտեց նա, թվարկելով, որ 215 բակ է կառուցվում, իսկ ֆուտբոլի դաշտերի հին ծածկերը փոխում են արհեստական խոտածածկով.

«Որովհետև մեր երեխաներն արժանի են լավ պայմաններում ֆուտբոլ խաղալու և տաղանդը բացահայտելու»։

Նա նաև վստահեցրեց, որ 2025թ. ավարտին Երևանում չպետք է լինի չկահավորված, չհիմնանորոգված մանկապարտեզ.

«Մեր երեխաներն արժանի են լավագույնին։ Եւ մեր քաղաքին պետք է վերաբերվենք ինչպես մեր սեփական տանը»։

Լրահոս
ԱՄՆ-ն, Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրին
11:09
ԱՄՆ-ն, Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրին
ՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք
11:06
ՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը