Լրահոս 24/7

Հռոմի ստատուտը կարող է ուժեղացնել ՀՀ անվտանգային համակարգը

Կառավարությունը սեպտեմբերի 1-ին Հռոմի ստատուն ուղարկեց խորհրդարան վավերացման: Նշվում է, որ մեկամսյա ընթացակարգով այն նախ կքննարկվի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում:

Այս առնչությամբ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Միջազգային պայմանագրերն ընդունվում են մեկ ընթերցմամբ՝ օրենքով: Ընթացակարգը հետևյալն է. երկշաբաթյա ժամկետ կա ֆորմալ առաջարկներ ներկայացնելու համար:

Այնուհետև երկշաբաթյա ժամկետ ունի հանձնաժողովը եզրակացություն տլու համար, որից հետո ԱԺ լիագումար նիստում քննարկվում է այդ հարցը: Ես չեմ կարող հիմա մեկնաբանություն անել, թե ինչ քննարկումներ են եղել ԱԺ-ում, պետք է ասեմ, որ առնվազն 2001-ից հետո, երբ Հայաստանը ստորագրեց Հռոմի միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը, այն անընդհատ գտնվել է տարբեր գիտական հետազոտական հաստատությունների ուշադրության ներքո, քննարկվել է տարբեր պետական հաստատություններում, 2004-ին ներկայացվել էր ՍԴ, որ դրանում պարտավորությունների ստուգում իրականացվի: Այդ հարցը մշտապես եղել է Հայաստանի օրակարգում»:

Մանրամասները` տեսանյութում։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

3 minutes ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

2 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

2 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

3 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

19 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

21 hours ago