Լրահոս 24/7

Ինդոնեզիայում մեկնարկել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովը

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում մեկնարկել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) 43-րդ գագաթնաժողովը։

Այս տարի ԱՍԵԱՆ-ում նախագահող Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն իր բացման խոսքում կոչ է արել լինել միասնական և չդառնալ հարթակ, որը կներկայացնի համաշխարհային տերություններից որևէ մեկի շահերը։

«Թույլ մի տվեք, որ մեր նավը՝ ԱՍԵԱՆ-ը, դառնա մրցակցության ասպարեզ, որը վնաս է հասցնում միմյանց: Դարձրեք մեր նավը հիմք՝ կառուցելու համագործակցություն և ստեղծելու բարգավաճում, կայունություն և խաղաղություն ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի համար», – ասել է նա։

ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովը, ինչպես նաև հրավիրված պետությունների և տարածաշրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ նախատեսվող տարբեր հանդիպումները Ջակարտայում կտևեն մինչև սեպտեմբերի 7-ը։

Առաջիկա երեք օրերի ընթացքում կողմերը կքննարկեն ինտեգրման և որոշ ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։

Ըստ վերլուծաբանների՝ հանդիպման ընթացքում քննարկվելիք առանցքային թեմաները կարող են լինել Մյանմայի ճգնաժամը և իրավիճակը Հարավչինական ծովի ջրատարածքների շուրջ, որոնք վիճելի են որոշ երկրների տեսանկյունից։

ԱՍԵԱՆ-ը հիմնադրվել է 1967 թ․-ին։ Նրա կազմի մեջ են մտնում Բրունեյը, Կամբոջան, Ինդոնեզիան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Ֆիլիպինները, Սինգապուրը, Թաիլանդը և Վիետնամը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

2 minutes ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

2 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

2 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

3 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

19 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

21 hours ago