

Ռուսաստանը ցավակցություն է հայտնում Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով հայ զինծառայողների մահվան կապակցությամբ և հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանային գոտում ՀԱՊԿ առաքելության տեղակայման օգտին։
Ճեպազրույցի ընթացքում այս թեմային է անդրադարձել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը պահանջված է համարում «հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ կանոնավոր, ռիթմիկ աշխատանքը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, վստահության ամրապնդման միջոցառումների զուգահեռ կազմակերպմամբ»:
«Մենք նաև կողմ ենք հանդես գալիս սահմանային գոտում ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը: Այստեղ գնդակը Երևանի դաշտում է: Կազմակերպության մյուս անդամ երկրներն իրենց պատրաստակամությունն են հայտնել այդ քայլին», – ասել է Զախարովան:
Անդրադառնալով սեպտեմբերի 1-ի ադրբեջանական սադրանքին, որի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր՝ Զախարովան կոչ է արել զերծ մնալ լարվածության հանգեցնող գործողություններից։
«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Սոթք գյուղում հայ զինծառայողների մահվան կապակցությամբ և կոչ ենք անում կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք հանգեցնում են էսկալացիայի, լարվածության և առավել ևս՝ մարդկային զոհերի։ Այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ հաստատեց Հայաստանում տեղակայված Եվրոպական միության առաքելության ցածր արդյունավետությունը», – ասել է դիվանագետը։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…