Լրահոս 24/7

Հայաստանի առևտրաշրջանառությունն Իտալիայի հետ աճել է մոտ 40%-ով

Հայ գործարարների ասոցիացիան Էկոնոմիկայի նախարարության և Իտալա-ռուսական առևտրային պալատի հետ համատեղ սեպտեմբերի 5-ին Երևանում անցկացրել է «Ամրապնդելով գործընկերային կապերը» խորագրով հայ-իտալական ֆորումը, որին մասնակցել է նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Համաժողովի հիմնական նպատակն էր նպաստել երկու երկրների համատեղ գործարար կապերի ամրապնդմանը և նոր համագործակցությունների ձևավորմանը։

Նարեկ Տերյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը Իտալիայի հետ 2023 թ․ հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 40%-ով՝ կազմելով 200 մլն ԱՄՆ դոլար, ինչը վկայում է այն մասին, որ հայ-իտալական հարաբերությունները տնտեսության ոլորտում տարեց տարի ավելանում են, իսկ գործարար կապերն՝ ակտիվորեն ընդլայնվում։

Միջոցառման ընթացքում շուրջ 120 գործարարների ներկայացվել է եվրոպական շուկայի հետ համագործակցության նոր ձևաչափը, գործող «Արտադրված է Իտալիայի հետ համատեղ» (Made with Italy) ծրագիրն ու այլ գործիքներ։

Միջոցառումն անց է կացվել «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

16 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

17 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

19 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

20 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

20 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

21 hours ago