Լրահոս 24/7

«Մայր Հայաստանն» առաջարկներ է ներկայացրել տոնավաճառների առևտրականներին

Հաստատագրված վճարի ինստիտուտի ներմուծման միջոցով այլընտրանքային հարկային հնարավորության իրենց առաջարկը «Մայր Հայաստան» դաշինքի անդամները ներկայացրել են «Փեթակ» առեւտրի կենտրոնում գործունեություն ծավալող տնտեսվարողներին։

Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը մանրամասնել է առաջարկը․ տարեկան մինչև 30 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները պետք է ազատվեն շրջանառության հարկից 10 տարով, իսկ տարեկան մինչև 180 միլիոն դրամ շրջանառության դեպքում՝ հարկվեն 1 տոկոսի չափով:

Կոնկրետ տոնավաճառների հետ կապված առաջարկը հետեւյալն է․ պետք է լինի ընտրության հնարավորություն՝ կա՛մ աշխատել շրջհարկով, կա՛մ ընտրել հաստատագրված վճարով աշխատելու տարբերակը, որը նաեւ ազատում է պետություն-տնտեսվարող շփումից եւ բացառում ստուգումներով «համը հանելու» հնարավորությունը։

Այդ հաստատագրված վճարի մեջ պետք է 3 տարբերակում ամրագրվի՝

1․ բիզնեսի առանձնահատկությունները,

2․ գոտիավորումը Երեւանում եւ մարզերում,

3․ տարբերակումը քառակուսի մետրի չափով։

Անդրանիկ Թեւանյանը «Փեթակ» առեւտրի կենտրոնի տնտեսվարողներին հարցրեց, թե իրենց համար ո՞ր տարբերակն է նախընտրելի։ Շատերն ընտրեցին հաստատագրված վճարով աշխատելու տարբերակը՝ որպես շատ ավելի հանգիստ աշխատանքի ձեւ։

«Մենք այդ էլ ենք առաջարկում, բայց ընտրության հնարավորություն տալիս ենք, ասում ենք՝ եթե մարդն ուզում է շրջանառության հարկով աշխատել, ուրեմն՝ շրջանառության հարկով։

Եթե ընտրում է հաստատգրված վճարով աշխատելու տարբերակը, ուրեմն կկիրառվի գոտիավորում, բիզնեսի տեսակ եւ քառակուսի մետրի տարբերակը՝ դա նույնպես կարող է դրվել օրենսդրության մեջ»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը։

Այս առաջարկը «Մայր Հայաստան» դաշինքն ունի ե՛ւ օրենսդրական տեսքի կվերածի, ե՛ւ կառաջարկի բիզնեսին Երեւանի ավագանու ընտրությունների միջոցով ամբողջական իշխանափոխությունից հետո։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

16 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

17 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

19 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

20 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

20 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

21 hours ago