

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան տելեգրամյան իր էջում կիսվել է «News.am» լրատվականի՝ Ալեն Սիմոնյանի նյութով, որտեղ վերջինս, անդրադառնալով Մարիա Զախարովային, ասել էր, թե չի պատրաստվում մեկնաբանել քարտուղարուհիների խոսքերը։
Մարիա Զախարովան գրել է. «Դժվար է վիճել, որ մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան։ Ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին».
ընկերուհինե՛ր, ձեր աշխատանքը (ոչ թե քարտուղարուհու, այլ քարտուղարի աշխատանքը) նույնիսկ ամենաբարձր ղեկավարի հաջողության գրավականն է։
Առանց ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքի, այդ թվում՝ ժամանակացույցի, հանդիպումների կազմակերպման, փաստաթղթերի հետ աշխատելու, զանգերի ընդունման և միլիոնավոր տարբեր հոգսերի, ամեն ինչ կկործանվի: Մի նեղացեք․ այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու է «դուրս տվել»։
Մի տարածեք ձեր վերաբերմունքը նրա նկատմամբ՝ որպես հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունք։ Հայ ժողովուրդը իմաստուն է, բազմաչարչար ու սիրառատ»։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…