

Երևանի Սարյան փողոցում գտնվող Փոստի շենքն օտարվելու է «Ռենշին» ընկերությանը՝ այն կառուցապատելու և «Համաշխարհային առևտրային կենտրոն» ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով։
Ծրագրով նախատեսվում է ստեղծել կոնֆերանս դահլիճներ, համերգասրահ, ցուցասրահներ, գործարար կենտրոն և այլն։
Ըստ կառավարության՝ ծրագրին մասնակցելու է նաև աշխարհում հայտնի JLL ընկերությունը, որ զբաղվում է անշաժ գույքի կառավարման բիզնեսով։
Բացի այս ամենը, «Հայփոստ»-ի շենքում կկառուցվի նաև 4 աստղանի հյուրանոց՝ 180 սենյակներով։
«Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է մոտ 212 մլն ԱՄՆ դոլար։ Գնահատումը հիմնված է շուկայի շինարարական ոլորտի իրական ծախսերի վրա՝ բաղադրիչների որակի և նկարագրությանը համապատասխան ճշգրտումներով:
Ծախսերը հիմնված են ընթացիկ շուկայական մակարդակի վրա՝ գործարկումից հետո տարեկան գնաճային ինդեքսավորմամբ»,- ասված է որոշան հիմնավորումներում։
«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…