Facebook
27.09.2019

Խտրական «արդարության», կեղծ աղմուկի և հայաստանյան տնտեսագիտության իրական խնդիրների մասին

Խտրական «արդարության», կեղծ աղմուկի և հայաստանյան տնտեսագիտության իրական խնդիրների մասին

 

ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Խտրական «արդարության», կեղծ աղմուկի և հայաստանյան տնտեսագիտության իրական խնդիրների մասին

Չկա չարիք՝ առանց բարիքի. գիտական գործունեությանս շուրջ բարձրացված անարդար, խտրական և ուռճացված աղմուկից հետո ատենախոսությանս բուն հետազոտական հատվածներն ուղարկել եմ ազդեցության գործոն ունեցող մի քանի միջազգային հեղինակավոր ամսագրերի, որոնցից առաջինը լույս կտեսնի արդեն նոյեմբերին: Մի բան, որը ոչ միայն չի խրախուսվել այս փտած համակարգում, այլև հայաստանյան տնտեսագետ-գիտնականների 99%-ի համար հետազոտական կարողությունների առումով անհասանելի է եղել (ցուցանիշը չափազանցված չէ):

Ի դեպ, այս պարադոքսը ես շատ եմ քննարկել տարբեր հարթակներում. այն, որ տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսորների, անգամ ակադեմիկոսների չափելի գիտական վաստակը համաշխարհային գիտության մեջ ավելի փոքր է, քան միջին չեխ կամ լեհ ասպիրանտինը, նորմալ է (եթե կասկածում եք, կարող եք ստուգել): Այն, որ միլիոնավոր էջեր սևացրած մի քանի հազար ատենախոսություններից մի քանի հազարը ո՛չ տնտեսությանն է օգուտ տվել, ո՛չ մարդկությանը և ո՛չ էլ բնությանը, ևս ընդունելի է: Սակայն, երբ այդ նույն ողբալի, իրականում գոյություն չունեցող համակարգում, անհասկանալի, անընդունելի ծավալային պահանջներով, թեմայի մասին գաղափար չունեցող գիտական ղեկավարի կամ ընդդիմախոսների «կապրիզներով» և մի շարք այլ խնդիրներով պայմանավորված, փոխառված հատվածներ կամ հղումների բացակայություն է նկատվում, որոշ մարդկանց մոտ կեղծ «հիստերիա» է սկսվում: Կրկնում եմ՝ այդ նույն համակարգում, այլ ոչ թե նրանում, որն արդեն ստեղծում էինք:

Թե՛ հրավիրածս մամուլի ասուլիսի ժամանակ, թե՛ դրանից առաջ հրապարակայնորեն խոսել եմ իմ աշխատանքում առկա խնդիրների մասին. այն է՝ տեսական հատվածում կան թարգմանաբար օգտագործված նյութեր, որոնց հղումները պատշաճ կերպով կատարված չեն: Դրանից հետո, առանց որևէ իրավական հիմքի և օրենքով նախատեսված ընթացակարգի, ստեղծվում է մի ապօրինի «պիտակավորող» հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով), որի հիմնական նպատակն էր օրենսդրությամբ չկարգավորվող հասկացություններով պիտակավորել այն ամենը, ինչը ես ինքս եմ նախապես ընդունել՝ օրենսդրությամբ նախատեսված հասկացություններ կիրառելով: Կյանքը հետագայում ցույց տվեց, որ մեխանիզմը թարս է աշխատում՝ պիտի ոչինչ չընդունես, որպեսզի ընթացք չտրվի:

Հանձնաժողովի հակաիրավական լինելն է պատճառը, որ կատարվել է անդամների կամայական ընտրություն՝ առանց որևէ իրավական ընթացակարգի, ինչի հետևանքով նրանց զգալի մասն ունեցել է շահերի բախում, իսկ նրանցից մեկի ընտանիքի անդամը չէր հաղթահարել ՀՊՏՀ դասախոսների մրցույթի նվազագույն շեմը և նախնական արդյունքներով դուրս մնացել համալսարանից: Առանց մեկնաբանությունների…

Հանձնաժողովի հակաիրավական լինելն է պատճառը, որ դրա եզրակացությունն անգամ նվազագույն իրավական ուժ չունի և չի կարող ունենալ:
Հանձնաժողովի անդամների ընտրության իրավական հիմքի բացակայությունն է պատճառը, որ շահերի բախում ունեցող անդամներն ստեղծագործում են մի եզրակացություն, որում, չբավարարվելով իրականում գոյություն ունեցող բացթողումներով, «գիտական անբարեխղճություն» են որակում տեքստի կրկնությունն իմ երկու գիտական աշխատանքներում՝ չհասկանալով, որ երբևէ չզեկուցված գիտական հոդվածս այնուհետև զեկուցել եմ միջազգային գիտաժողովում, և վերջինիս կազմակերպիչները որոշել են տպագրել այն:

Հանձնաժողովի հակաիրավական լինելն է պատճառը, որ չունեմ մի իրավաբան ընկեր, որ խորհուրդ չտա դատական կարգով դրա գոյությունը վիճարկել կամ վարչական ակտը իրավական ուժ չունեցող ճանաչել: Եվ սա այն դեպքում, երբ հանձնաժողովի եզրակացությունը, միևնույնն է, իրավական ուժ չունի, և, ըստ էության, մեդիա աղմուկ բարձրացնելու գործառույթ է իրականացրել:
Եվ վերջապես՝ հանձնաժողովի և ամբողջ գործընթացի հակաիրավական լինելն է պատճառը, որ, առանց որևէ տրամաբանության, թիրախավորվել է մի քանի հազարից միայն մեկը և իրականացվել է ընտրողական «արդարադատություն», որն ամենամեծ անարդարությունն է: Ուսանողների ջանքերով պրոֆեսորների արտագրությունների շարունակվող բացահայտումները ևս շատերին մտածելու տեղիք պետք է տան, սակայն անգամ այդ նույնալեզու «copy paste»-երի առկայությունն ամբողջ համակարգի նվազագույն խնդիրներից է եղել:

Այս ամբողջ գործընթացը որևէ աղերս կունենար տրամաբանության և օրինականության հետ, եթե նախապես ստուգվեին այդ կեղծ համակարգի բոլոր գիտական աշխատանքները, ինչի արդյունքում պարզվելու էր, որ, բոլոր խնդիրներով հանդերձ, իմ աշխատանքները լավագույններից են:

Այսքանով հանդերձ՝ շատ չեմ մտատանջվում ամբողջ համակարգի բացթողումների միակ և անկրկնելի պատասխանատուն լինելու պատմական առաքելությունից, սակայն խնդիրները համակարգի մեջ դիտարկելը կառավարիչներին դեռ երբեք չի խանգարել:

Իսկ ես առայժմ կշարունակեմ տպագրել իմ հետազոտության արդյունքներն ազդեցության գործոն ունեցող ամսագրերում՝ ի տարբերություն իմ աշխատանքը քննող շատ գործընկերներիս:

Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա
Թիվ 1
Լրահոս
Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ
19:42
Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ
Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ
19:38
Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ
Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին
19:22
Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին
Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ
19:04
Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ
Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան
18:50
Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան
Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Փաշինյան
18:42
Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Փաշինյան
«Իրանը պատրաստվում է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին». Սպիտակ տուն
18:30
«Իրանը պատրաստվում է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին». Սպիտակ տուն
«Ադրբեջանը սպառազինությունների հսկայական գնումներ է անում». Աբրահամյան
18:03
«Ադրբեջանը սպառազինությունների հսկայական գնումներ է անում». Աբրահամյան
«Իսրայելի հաջորդ թիրախը կարող են դառնալ թուրքական տարածքները». Էրդողան
17:50
«Իսրայելի հաջորդ թիրախը կարող են դառնալ թուրքական տարածքները». Էրդողան
Էդմոն Մարուքյանն արձագանքում է ՍԴ որոշմանը
17:34
Էդմոն Մարուքյանն արձագանքում է ՍԴ որոշմանը
ԱԺ-ն քննարկել է ԿԲ խորհրդի անդամի թեկնածությունը
17:03
ԱԺ-ն քննարկել է ԿԲ խորհրդի անդամի թեկնածությունը
Տեղադրվել են նոր արագաչափեր ու տեսախցիկներ
16:59
Տեղադրվել են նոր արագաչափեր ու տեսախցիկներ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կողմ է ՌԴ-ին հարվածելու համար արևմտյան զենք օգտագործելուն
16:56
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կողմ է ՌԴ-ին հարվածելու համար արևմտյան զենք օգտագործելուն
ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում պահվող հայերին
16:45
ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում պահվող հայերին
Մոսկվան Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
16:40
Մոսկվան Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները