Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում՝ տարածաշրջանի համար սարսափելի հետևանքներից խուսափելու և ստեղծված իրավիճակի կարգավորման քաղաքական և դիվանագիտական մեթոդներին անցնելու համար։
Այս մասին հայտարարել է Իսրայելում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը։
Դեսպանն ընդգծել է, որ Ռուսաստանը դատապարտում է սեպտեմբերի 27-ին լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի սպանությունը, որը, ըստ Վիկտորովի, իրականացվել է «ահաբեկչական մեթոդներով»։














