Լրահոս 24/7

Հորդորում ենք զերծ մնալ Արցախի պետականությունը կասկածի տակ դնող գործողություններից

«Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Ազգային ժողովի կողմից Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը լուրջ և, ստեղծված իրավիճակով պայմանավորված, չափազանց պատասխանատու առաքելություն է խորհրդարանի բոլոր պատգամավորների համար:

Հենց այդ պատասխանատվությունն է ուղղորդել մեզ ընդունելի թեկնածու առաջադրելու գործընթացում, ինչն էլ իրականացվել է մեր երկրի Սահմանադրության ու օրենքների շրջանակներում:

Մեր խորին համոզմամբ, այսօր, մեր ժողովրդի առջև կանգնած գոյաբանական սպառնալիքների պայմաններում, մեզ համար գլխավոր խնդիրը Արցախի ժողովրդի կողմից թանկագին կորուստների գնով, ծանր զրկանքներով ստեղծված պետականության պահպանումն ու ամրապնդումն է, որը մեզ թույլ կտա շարունակել պայքարը՝ հայրենի հողում արժանապատիվ, անկախ ու անվտանգ ապրելու մեր անօտարելի իրավունքի համար:

Հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները, մենք՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները կոչ ենք անում մեր ժողովրդին՝ մեր քույրերին ու եղբայրներին, բոլոր նրանց, ում համար այս հողի վրա ապրելը վեր է բոլոր քաղաքական ու ոչ քաղաքական խարդավանքներից, զերծ մնալ մեր պետականությունը կասկածի տակ դնող գործողություններից։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

14 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

16 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

17 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

19 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

19 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

20 hours ago