

Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է արցախցի շուրջ 35 երիտասարդների՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։
Սրբազան Հայրը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկացրել է, որ երիտասարդները Հայաստանում են իրենց ուսումը շարունակելու Երևանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Հանդիպմանը երիտասարդ հայորդիները Նորին Սրբությանը ներկայացրել են իրենց կողմից իրականացվող նախաձեռնությունները, որոնց նպատակն է հայ և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում ստեղծված հումանիտար աղետին և անվտանգային խնդիրներին։
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական սերն ու օրհնությունն է փոխանցել երիտասարդ արցախցիներին, իր գնահատանքը բերել նրանց՝ Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում ներդրվող ջանքերի ու քաջարի ոգու դրսևորման համար։Նորին Սրբությունը, մտահոգությամբ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, հորդորել է երիտասարդներին անկոտրում կամքով շարունակել իրենց պայքարը հանուն արցախահայության ազատ, անկախ ու անվտանգ կյանքի իրավունքի։
Ամենայն Հայոց Հայրապետը նաև վստահություն է հայտնել, որ հայ ժողովրդի զավակներն Աստծո օգնականությամբ և միջազգային հանրության աջակցությամբ կկարողանան հաղթահարել իրենց առջև ծառացած բոլոր մարտահրավերներն ու փորձությունները։
Վերջում Հայոց Հովվապետը պատասխանել է արցախցի երիտասարդների հարցերին, որոնք առնչվում էին արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից տարվող աշխատանքներին։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…