

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է եղել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 40-ամյակին նվիրված միջոցառմանը:
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է բոլորին այս կարևոր օրվա առիթով և նշել.
«Իմ ընկերները, գործընկերները թույլ չեն տա ստել, ամեն անգամ, երբ մտնում եմ այս շենք, մտովի ցանկանում եմ զրուցել Կարեն Դեմիրճյանի հետ, որովհետև չեմ պատկերացնում, թե ինչպես է 1970-80-ականներին այսպիսի մտահղացում եղել` ստեղծելու 21-րդ դարի կառույց։
Եվ սա ֆիքսում ենք ոչ միայն մենք, այլև բոլոր այն միջազգային կառույցների ներկայացուցիչները, որոնց հետ այստեղ մեծ միջոցառումներ ենք անցկացնում։ Գիտեք, որ 40 տարի անց այս շենքում տեղի ունեցավ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Ինչու եմ ասում 40 տարի անց. որովհետև այս շենքն իրականում 1980-ականների սկզբին կառուցվում էր Եվրոպայի և Աշխարհի ծանրամարտի առաջնությունն անցկացնելու համար, որը, ցավոք, Հայաստանից տեղափոխվել էր Մոսկվա։
Ըստ էության, 40 տարի անց բոլոր հեղինակների, այդ թվում՝ Կարեն Դեմիրճյանի երազանքն էլ ի կատար ածվեց, և այս շենքն ընդունեց այդ մեծ միջոցառումը, որը փայլուն անցկացվեց, որովհետև մենք ունեինք այսպիսի ենթակառուցվածք։ Այստեղ անցկացրինք նաև բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը»:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը փաստել է, որ համալիրում բարձր մակարդակով անցկացվում են մարզական, երաժշտական միջոցառումներ, և դա նաև շնորհիվ այս կառույցի և ենթակառուցվածքի։
Նրա խոսքով՝ Մարզահամերգային համալիրը մեր հաղթաթուղթն է բոլոր հայտերում` հյուրընկալելու տվյալ միջոցառումը։
«Եվ ես հերթական անգամ բոլորիս շնորհավորում եմ այս առիթով։ Կառավարությունն այս ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ արդեն բավականին շատ աշխատանք է տարել, բայց ունենք նաև այլ աշխատանքներ, որոնք առաջիկա մի քանի տարվա ընթացքում պետք է իրականացնենք, և համալիրը նոր, արդեն արդիականացված տեսքով կներկայանա մեր հյուրերին, հայաստանցիներին»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…